Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլդովայի թնջուկը ԵՄ-ի և Ռուսաստանի միջև

Մարտ 18,2017 12:40

Անի Եղիազարյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ

-Մոլդովան առայժմ ԱլԳ անդամայն երկրներից է, որը և՛ ստորագրել է Ասոցացման համաձայնագիրը (այսուհետ՝ ԱՀ) ԵՄ-ի հետ (2014թ. հունիս), և՛ նրա հետ ունի ազատ վիզային ռեժիմ (ուժի մեջ է մտել 2014թ. ապրիլի 28-ից)՝ չնայած այն փաստին, որ այս երկիրնունի տարածքային կոնֆլիկտ (Մերձդնեստր)։

-Իհարկե, այս համատեքստում Մոլդովան ևս չի մնացել առանց ՌԴ-ի հակազդեցության, սակայն դա անկարող եղավ կանխել ԵՄ-ի հետ նրա մերձեցումը (օրինակ`2014թ. ՌԴ-ըպատժամիջոցներ էր սահմանել Մոլդովայից ներկրման վրա՝ սանիտարական պահանջներ ներկայացնելով գյուղատնտեսական արտադրանքի հանդեպ, ինչի համար Եվրոպայում կոչեր էին հնչեցնում՝ գնել մոլդովական գինի, խնդիրների էին բախվել նաև ՌԴ-ում աշխատող Մոլդովայի քաղաքացիները և այլն)։

-2016թ. տարեվերջին Մոլդովայի նախագահ ընտրված Իգոր Դոդոնի՝ երկրի արտաքին քաղաքականության ուղղվածության վեկտորալ փոփոխությանն ուղղված որոշ հայտարարություններ ապացուցում են այն կանխատեսումները, որ ՌԴ-ը նոր համակիր ձեռք բերեց Մոլդովայում նախագահական ընտրություններից հետո։

-ԵՄ արտաքին քաղաքականության մեջ չկա կոշտ ուժին բնորոշ գործիքակազմ։ Հարևանների հետ հարաբերություններում իր կողմից սպասված արդյունքներին ԵՄ-ը փորձում է հասնել՝ գործելով բացառապես «փափուկ ուժի» դիրքերից և «փափուկ» մեթոդներով։ Մոլդովայի՝ որպես ԱլԳ անդամ երկրի վարած արտաքին ու ներքին քաղաքականություններում նկատելի է ԵՄ-ի «փափուկ ուժը»՝ իր «դրական ու բացասական» հետևանքներով։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ԵՄ արտաքին քաղաքականության առանձնահատկություններից է այն, որ նա հանդես է գալիս միաժամանակ որպես «փափուկ» ու «փոխակերպող ուժ» և նորմատիվային դերակատար։ Ինչպես նկատում է ամերիկացի քաղաքագետ Ջոզեֆ Նայը, «փափուկ ուժի» գործողությունները հիմնվում են երեք հիմնական «գրավչությունների» վրա` ա) նրամշակույթն այն ոլորտներում, որտեղ հրապուրիչ է մյուսների համար, բ) նրա քաղաքական արժեքները, եթե դերակատարը հետամուտ է դրանց պահպանմանը և՛ իր ներքին, և՛ արտաքին հարաբերություններում, գ) նրա արտաքին քաղաքականությունը, երբ գործընկերներն այն համարում են լեգիտիմ, իսկ դերակատարին՝ բարոյական հեղինակության կրող:[1]ԵՄ-ը նախընտրում է «փափուկ» մեթոդները՝ «համոզելով» կամ «գայթակղելով» գործընկերներին գործել այս կամ այն կերպ։

ԱլԳ մասնակից-երկրների վարած արտաքին ու ներքին քաղաքականություններում նկատելի է ԵՄ-ի «փափուկ ուժի» դրսևորումը։ Օրինակ, ԱլԳ երկրների համար նախատեսվող ռազմավարությունների չորս բազմակողմ հարթակների ձևավորումը (ժողովրդավարության, արդյունավետ կառավարման և կայունության, տնտեսական ինտեգրման և ԵՄ քաղաքականություններին համապատասխանեցման, էներգետիկ անվտանգության), ազատ առևտուրը, վիզային ռեժիմի ազատականացումը ԵՄ-ի կողմից «գայթակղելու», «համոզելու» մեթոդների և «փափուկ ուժի» կիրառման դրսևորումներ են։ Այն հանգամանքը, որ ԵՄ–ը խրախուսում է գործընկեր-երկրներում իր հիմքում ընկած նորմատիվային արժեքների՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդմանը, ևս խոսում է ԵՄ–ի կողմից «փափուկ ուժի» կիրառման մասին։ ԱլԳ մասնակից–երկրներ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի առումով ակնհայտ է նաև նրանց նկատմամբ ԵՄ–ի քաղաքականության բարձր լեգիտիմությունը (առնվազն՝ կառավարող վերնախավի մոտ), ինչի վառ ապացույցն այդ երկրների՝ ԵՄ–ին անդամակցության պաշտոնական նպատակի առկայությունն էր։ Ի նշան այդ երկրների կառավարման համակարգերի եվրոպականացման գործում առաջընթացի՝ ԵՄ–ը նրանց հետ կնքեց ազատ առևտրի գոտու պայմանագրեր և վերացրեց վիզայինռեժիմը(Մոլդովայի և ԵՄ-ի միջև ազատ վիզային ռեժիմն ուժի մեջ է մտել 2014թ. ապրիլի 28-ից, իսկ Վրաստանի և Ուկրաինայի պարագայումայն ուժի մեջ կմտնի մոտ ապագայում)։ Եվ չնայած վերոնշյալ երկրներից ոչ մեկը չի ստացել ԵՄ–ին անդամության թեկնածուի կարգավիճակ՝ այդ նպատակը շարունակում է մնալ այդ երկրներից այս պահին առնվազն երկուսի՝ Ուկրաինայի ու Վրաստանիարտաքին քաղաքական օրակարգում։[2] Իսկ ի՞նչ տեղի ունեցավ Մոլդովայի հետ։

ՄՈԼԴՈՎԱՆ` ՄԻՆՉ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱլԳ մասնակից-երկրների շարքում Մոլդովան մշտապես դիտարկվել է որպես մի երկիր, որն իր հաջողություններով ԱլԳ մասնակից մյուս երկրների շարքում զբաղեցրել է առաջատար դիրք։ Այսպես, ԵՄ-Մոլդովա Վիզաների դյուրացման և հետընդունման վերաբերյալ համաձայնագրերն ուժի մեջ են մտել 2007թ. հոկտեմբերին (Վիզաների դյուրացման համաձայնագրի լրամշակված տարբերակն ուժի մեջ է մտել 2013թ. հուլիսին),[3] իսկ 2008թ. հունիսին ԵՄ-ն ու Մոլդովան ստորագրել են Տեղաշարժի գործընկերությունը (Mobility partnership)։

ԵՄ-Մոլդովա վիզայի ազատականացման երկխոսությունը մեկնարկել է 2010թ. հունիսի 15-ին, և Վիզայի ազատականացման համար սահմանված գործողությունների ծրագիրը (ՎԱԳԾ) Մոլդովային ներկայացվել է 2011թ. հունվարին։ Մոլդովան, որն արդեն իսկ էական արդյունքներ էր գրանցել 2013թ. Վիլնյուսի գագաթաժողովին՝ նախաստորագրելով ԵՄ-ի հետ ԱՀ-ը, Վրաստանի և Ուկրաինայի հետ 2014թ. հունիսի 27-ին Բրյուսելում կայացած Եվրոպական Խորհրդի հանդիպման շրջանակներում ստորագրեց ԱՀ-ը:

Մինչև 2016թ.նախագահական ընտրությունները Մոլդովան ԱլԳ անդամ երկրների շարքում մտնում էր ԵՄ-ի տարբերակված մոտեցման այն թիրախային խմբի կազմում, որում ներառված երկրները (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան) ստորագրել են ԱՀ-ը՝ ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծումը, և նրանց արտաքին քաղաքականությունն աներկբայորեն ուղղված էր դեպի Արևմուտք, դեպի արևմտյան արժեհամակարգ՝ ԵՄ-ին անդամակցելու հստակ նպատակով։

ՄՈԼԴՈՎԱՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

Նախքան բուն ընտրություններին անցնելը հարկ ենք համարում ընդգծել՝ 2016թ. մարտի 4-ին Մոլդովայի Սահմանադրական դատարանը վճռեց, որ 2000թ. կատարված սահմանադրական ուղղումները, որոնց համաձայն ներդրվել է խորհրդարանի կողմից նախագահ ընտրելու ընթացակարգ, եղել են հակասահմանադրական։ Սա եղավ այն բանից հետո, երբ 2016թ. հունվարին Մոլդովայի ընդդիմությունը, հանձինս Սոցիալիստների կուսակցության, «Արժանապատվություն և ճշմարտություն» քաղաքացիական պլատֆորմի և «Մեր կուսակցություն» կուսակցության, իշխանություններին վերջնագիր ներկայացրեցին՝ պահանջելով կառավարության հրաժարականը, խորհրդարանի լուծարումն ու արտահերթ ընտրություններ, ինչպես նաև անցում կատարել դեպի նախագահական ուղիղ ընտրությունների։ Այն ժամանակ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Սոցիալիստների կուսակցության ռուսամետ առաջնորդԻ. Դոդոնըխոստանում էր շարունակել բողոքի ակցիաները, եթե չկատարվեն ընդդիմության պահանջները։[4]

Եվ այս առումով 2016թ. նախագահական ընտրությունները Մոլդովայում 1996թ.-ից հետո տեղի ունեցած առաջին ուղիղ ընտրություններն էին։ Դրանք անցան երկու փուլով, քանի որ առաջին փուլում (հոկտեմբերի 30) ոչ մի թեկնածուի չհաջողվեց ստանալ ընտրողների ավելի քան 50%-ի քվեները։ Առաջատարներից Իգոր Դոդոնի օգտին առաջին փուլում քվեարկեց 680.550ընտրող(47,98%), իսկ «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուի օգտին՝549.152 ընտրող(38,71%)։Երկրորդ փուլում՝ 2016թ. նոյեմբերի 13-ին, հաղթեց Իգոր Դոդոնը՝ ստանալով ձայների 52,11%-ը։Նրան հաջողվեց առավելության հասնել Մ. Սանդուի նկատմամբ՝ երկրի 25վարչական շրջաններում նրանից շատ քվեներ հավաքելով, մինչդեռ Մ. Սանդուն ստացած քվեներովԻ. Դոդոնին գերազանցում էրընդամենը 11վարչական շրջանում՝ ստանալով ձայների 47,89%-ը (766 593)։

Նկատենք, որ Մոլդովայում իրենց դիտորդական առաքելությունն իրականացնող միջազգային կազմակերպությունների (ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողով, ԵԽԽՎ, ԵԽ) եզրակացություններն ընտրությունների երկու փուլերի վերաբերյալ էլդրական էին։[5]

Ի՞ՆՉ ԳՈՐԾՈՆՆԵՐ ՆՊԱՍՏԵՑԻՆ Ի. ԴՈԴՈՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

Մի շարք փորձագետների համար Դոդոնի հաղթանակը, ընդհանուր առմամբ, սպասելի ու կանխատեսելի էր։ Ի. Դոդոնի հաղթանակն ունի իր պատճառները, որոնք կթվարկենք ստորև.

1.Մոլդովայի ներքին իրավիճակ։ Վերջին շրջանում Մոլդովան աչքի էր ընկնում խառնակ իրադարձություններով, ինչի վառ ապացույցն է 2015-2016թթ. Մոլդովայում հինգ վարչապետի փոփոխությունը։ Հասարակության շրջանում կուտակվել էր մեծ դժգոհություն իշխող եվրոպամետ կոալիցիայի նկատմամբ, տեղի էին ունենում բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները պահանջում էին կոռուպցիայի վերացում, դատական համակարգի և մի շարք այլ բարեփոխումներ։ Ժողովուրդը փոփոխությունների կարիք էր զգում։

2.Դոդոնի նախընտրական խոստումներ։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ և դրանից առաջ Դոդոնի արած մի շարք խոստումներ նույնպես նպաստեցին նրա հաղթանակին.ա) վերականգնել համագործակցությունը Ռուսաստանի հետ, մոլդովական արտադրանքը վերադարձնել ռուսական շուկա։Դոդոնը նաև հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում առաջին պաշտոնական այցը կկատարի Մոսկվա[6], բ)2014թ.-ից ընդհուպ մինչև 2016թ. ամառը Սոցիալիստների կուսակցությունն Իգոր Դոդոնի գլխավորությամբ ակտիվորեն անցկացրել է բողոքիբազմաթիվ ակցիաներ, որոնց ընթացքում սոցիալիստները բաց կերպով հանդես են եկելԱսոցացման համաձայնագրի չեղարկման օգտին և փորձել են ընդգծել այդ փաստաթղթի կիրառման բոլոր «վատ» կողմերը։ Դոդոնն ԱՀ-ի կնքման կապակցությամբ ընդգծել է, որ համաձայնագրի կնքմամբ Մոլդովայի տնտեսությունը «կփլուզվի»(26 հունիս, 2014), որինքըկողմէհամաձայնագրի չեղարկմանը (22 հուլիս, 2014), որ համաձայնագրի կնքումը«մեծագույն սխալ» է(28 սեպտեմբեր,2015), որ համաձայնագրի կնքումն«ինքնասպանություն է Մոլդովայի համար»(7 հուլիս, 2016)[7]գ) նախընտրական քարոզարշավի ժամանակ ու դրանից առաջ Դոդոնը հայտարարում էր, որ նախագահական ընտրությունները լիակատար հաղթանակի առաջին փուլն են. «Դա միջանկյալ փուլ է ՝ երկիրը կոռուպցիոն ռեժիմից ազատելու համար, անհրաժեշտ է հաղթել նախագահական ընտրություններում, իսկ հետո օգտագործել նախագահի ունեցած բոլոր լծակները՝ հասնելու համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը»։[8]Քանի որ նախագահը չէր ունենալու խորհրդարանը ցրելու իրավունք, հասկանալի է, որ Դոդոնը ձգտելու էր մեծացնել նախագահի լիազորությունները հանրաքվեի միջոցով։

3.Դոդոնի դիրքորոշումը ռումինական անշլյուսի հանդեպ։ Դոդոնը շարունակ հանդես է եկել ունիոնիստների գործողությունների դեմ՝ ընդգծելով, որ նրանք ցանկանում են վերացնել Մոլդովան. «Ռումինները մեր ընկերներն ու հարևաններն են, մենք հարգում ենք նրանց որպես անկախ, ինքնիշխան պետություն, սակայն խնդրում ենք նրանց հարգել Մոլդովայի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը»։[9]Իսկ Մոլդովայի բնակչության ճնշող մեծամասնությունը, ըստ տարբեր սոցհարցումների, դեմ է ռումինական անշլյուսին, հետևաբարսա նույնպես զգալի դեր է խաղացել Դոդոնի հաղթանակում։

4.Գագաուզիայի գործոնը։ Մոլդովայի հարավում գտնվող Գագաուզիայի ինքնավարությունում, որն ամենաշատ բնակչություն ունեցող շրջաններից է, Մ. Սանդուն ջախջախիչ պարտություն է կրել՝ հավաքելով ընտրողների 1,11 %-ի ձայները (748), իսկ Դոդոնին ընտրել է քվեարկության մասնակիցների 98,89%-ը (66395)։ Ընդ որում, նշվում է, որ Գագաուզիայում ընտրողների մասնակցությունը եղել է բավականին բարձր (56,9 %): Բանն այն է, որ չնայած վերջին տարիներին ԵՄ-ը, Ռումինիան ու Քիշնևը ոչ քիչ ռեսուրսներ են ներդրելԳագաուզիայում, իսկ ՌԴ-ը՝ ոչ, գագաուզ ընտրողները միաձայն որոշել են քվեարկել ռուսամետ թեկնածուի օգտին։ Մ. Սանդուի պարտությունը շատերը պայմանավորում են մոլդովացիների մտածելակերպով, որոնց պատկերացումներում պետականության, երկրի «իսկական օրինակը» ՌԴ-ն է, ուր կյանքը «շատ ավելի լավն է», քան ԵՄ-ում։ Դոդոնին են ընտրել նաև Մոլդովայում բնակվող էթնիկ փոքրամասնությունները՝ ուկրաինացիներ, բուլղարներ, որոնք հիմնականում մոռացել են իրենց մայրենի լեզուն և ռուսախոս են։ Դոդոնը, ընդհանուր առմամբ, հաղթել է երկրի հյուսիսում և հարավում (հյուսիսում ավանդաբար քվեարկել են ռուսամետ ուժերի օգտին), իսկ կենտրոնական հատվածում Մ. Սանդուն է հաղթել։

5.ՌԴ-ի կողմից սահմանված պատժամիջոցներ։ Դոդոնի հաղթանակին նպաստել է նաև ՌԴ-ի կողմից Մոլդովայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքով ստեղծված իրավիճակը. 2013թ. սեպտեմբերին Ռուսաստանն արգելել է մոլդովական գինիների ներկրումը, 2014թ. հուլիսին արգելել է թարմ մրգերի ու բանջարեղենի ներկրումը, իսկ 2014թ. օգոստոսին մաքսատուրք է սահմանել 19 արտադրատեսակի ներկրման հանդեպ (ինչը հակասում է ԱՊՀ երկրների միջև ազատ առևտրի մասին պայմանագրով ստանձնած պարտավորություններին, որը վավերացրել են երկու կողմերը)։[10]

6.Երիտասարդ ընտրազանգվածի պասիվություն: Նախագահական ընտրություններին ամենաակտիվ մասնակցությունն ունեցել են 56-70 տարեկան (33,82%), իսկ ամենացածր մասնակցությունը՝ մինչև 25 տարեկան երիտասարդները (8.32%): Վերջիններիս նկատմամբ ավելի բարձր է եղել անգամ 71 տարեկանից բարձր անձանց մասնակցության ցուցանիշը (9.39%)։[11]Ենթադրաբար, խորհրդային մտածելակերպով ավագ սերունդն իր ձայնը տվել է Ի. Դոդոնին։ Ընդհանրապես, Մոլդովայի բնակչության կեսը չի մասնակցել նախագահական ընտրություններին։ Համաձայն հրապարակումների՝ ընտրությունների առաջին փուլին մասնակցել է ընտրողների 50.95%-ը, ինչը բավարար ցուցանիշ էր, քանի որ նվազագույն շեմը (1/3-ը) հաղթահարված էր, իսկ երկրորդ փուլի արդյունքներով՝ ընտրողների թիվը կազմում է45%։[12]Արդյունքում ստացվում է, որ բնակչության կեսը չի մասնակցել ընտրություններին, իսկ մասնակցածների52.11%-ն է ընտրել Դոդոնին։Փաստորեն, Դոդոնը նախագահ է դարձել ընտրողների ¼-ի ձայներով։

ԴՈԴՈՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՈՒ  ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ԱՅՑԵՐԸ

Դոդոնը, նախագահական ընտրություններում հաղթելուց հետո, ինչպես և խոստացել էր, առաջին պաշտոնական այցը կատարեց Մոսկվա, իսկ երկրորդը՝ Բրյուսել։

Մոսկովյան այց

 2016թ. դեկտեմբերին Ի. Դոդոնը պաշտոնանկ արեց ՊՆ նախարար Անատոլի Շալարուին։ Նախագահի խոսքով՝ պատճառը Շալարուի հակասահմանադրական քաղաքական հայացքներն էին, մասնավորապես՝ Մոլդովայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և միացումը Ռումինիային։[13] Սա կարելի է որակել որպես ուղերձ Վ. Պուտինին՝ իր մոսկովյան այցից առաջ։2017թ. հունվարինԴոդոնը, ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում (հունվարի 16-17) կայացած բանակցությունների արդյունքները, հայտարարեց, որ իր երկիրը պլանավորում է դիտորդ դառնալ Եվրասիական տնտեսական միությունում։[14]Նկատենք, որ Մոլդովան ԵվրԱզԷՍ-ում եղել է դիտորդ 2002-2014թթ.։ Իսկ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակը տվյալ երկրին թույլ է տալիս ներկա գտնվել միության նիստերին, ստանալ ոչ գաղտնի փաստաթղթեր, սակայն որոշումների կայացման գործընթացին դիտորդ-երկիրն իրավունք չունի մասնակցել։ Ինչ վերաբերում է պարտականություններին, ապա ԵԱՏՄ դիտորդ-երկիրը պարտավորվում է զերծ մնալ ցանկացած գործողությունից, որն այս կամ այն կերպ կվնասի միության կամ ԵԱՏՄ անդամ-երկրի շահերին ու նպատակներին։[15]Նույն հանդիպման ժամանակԻգոր Դոդոնը հույս հայտնեց, որ 2018թ. խորհրդարանական ընտրություններում կհաղթի Սոցիալիստների կուսակցությունը, և այնուհետև ԵՄ-ի հետ ԱՀ-ը կչեղարկվի։[16]Նա բերեց մի քանի «հիմնավորում», համաձայն որոնց Մոլդովան տուժել է ԵՄ-ի հետ ԱՀ-ի կնքումից հետո։ Այս փաստարկներին և դրանց վերաբերյալ եվրոպական կողմի արձագանքին կանդրադառնանք աշխատանքի հաջորդ ենթագլխում։

Մոսկովյան այցի շրջանակներում Դոդոնը նաև հայտարարեց, որ ռուս խաղաղապահները չճանաչված Մերձդնեստրում մնում են «կայունությաներաշխավոր»։[17] Դրանից մեկ օր անց՝ հունվարի 18-ին, Դոդոնը հայտարարեց, որ մտադիր է հանրաքվե անցկացնել պետության ղեկավարի լիազորություններն ընդլայնելու շուրջ և արձակել խորհրդարանը, եթե լինի սահմանադրական հնարավորություն։[18]Անդրադառնալով Ղրիմի խնդրին՝ Դոդոնը Մոսկվայում հայտարարեց, որ չի փոխել ու չի փոխելու իր դիրքորոշումը Ղրիմի խնդրի վերաբերյալ։ Նա ընդգծեց, որ Մոլդովայում ոչ ոք ռիսկի չի դիմի Ղրիմըորպես ՌԴ-ի տարածքճանաչելու հարցում, քանի որ իրենք ունեն Մերձդնեստրի խնդիր և ցանկանում են Ուկրաինայի հետ պահպանել բարեկամական հարաբերություններ։[19]

Իսկ մոսկովյան այցից օրեր անց Իգոր Դոդոնը հայտարարեց, որ մտադիր է Բրյուսելում ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ հանդիպմանը բարձրացնել դաշինքի հետ 2016թ. նոյեմբերի վերջին Մոլդովայի վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ստորագրած համաձայնագրիչեղարկման հարցը, որը վերաբերում էր Քիշնևում ՆԱՏՕ-ի բյուրո բացելուն։([20])([21])

Ի հեճուկս Ի. Դոդոնի ռուսամետ, ինչպես նաև ԵՄ-ի հետ համագործակցությունից դժգոհություն արտահայտող հայտարարությունների՝ եվրոպացի պաշտոնյաներն իրենց արձագանքներում բավական համեստ էին, իսկ փորձագիտական մակարդակում Դոդոնի հայտարարություններն ու թվարկած կետերը՝ կապված ԵՄ-ից ունեցած դժգոհությունների հետ, բնութագրվում էին անհիմն։Դոդոնի մոսկովյան այցից երկու օր անց եվրոպական դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Մայա Կոսիյանչիչը, մեկնաբանելով Դոդոնի՝ Մոսկվայում արած հայտարարությունները, միայն նշեց, որ իրենց շփումները Մոլդովայի իշխանությունների հետ ուղղված են ԱՀ-ի հաջող իրականացմանը՝ ի նպաստ Մոլդովայի քաղաքացիների. «Սա է այն ամենը, ինչ ես հիմա կարող եմ ասել։ Իհարկե, մենք անհամբերությամբ սպասում ենք Ի. Դոդոնի՝ Բրյուսել կատարելիք այցին, որը նախատեսված է առաջիկայում»։[22] Նկատենք, որ Դոդոնի մոսկովյան այցն ուղերձ էր Արևմուտքին, թե որն է լինելու իր արտաքին քաղաքական հիմնական ուղղվածությունը։ Բացի այդ, թերևս, Դոդոնը մի շարք հարցեր պետք է ճշտեր Վ. Պուտինից, որից հետո մեկներ Բրյուսել։

Բրյուսելյան այց

Բրյուսելյան այցը շատ չուշացավ։ Փետրվարի 6-7-ն աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Դոդոնը հանդիպեց ԵՄ բարձրագույն պաշտոնյաների հետ։ Նա ակնհայտորեն փորձում էր ցույց տալ, որ երկիրը «ոչ մի առումով» չի շահել ԵՄ-ի հետ համագործակցությունն ընդլայնելուց հետո։

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ Դոդոնը հայտնեց, որ ԱՀ-ի կնքումից հետո «Մոլդովայում վիճակը վատացել է». «Վստահության մակարդակը ԵՄ ինստիտուտների և եվրոպական ինտեգրման գործընթացի նկատմամբ 2009-2016թթ. նվազել է՝ 68%-ից հասնելով 38%-ի»։ Նրա խոսքով՝ այս նվազման պատճառները «թույլ կառավարումն ու երկակի ստանդարտներն»էին։[23]Դոնալդ Տուսկին, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին Դոդոնը ներկայացրեց Մոլդովայի՝ ԵԱՏՄ-ի հետ համագործակցելու հուշագրի նախագիծը և առաջարկեց ստեղծել եռակողմ առևտրային խորհրդակցություն՝ Մոլդովայի, ՌԴ-ի ու ԵՄ-ի մասնակցությամբ։

Դոդոնը Յունկերին շնորհակալություն հայտնեց Մոլդովայում վերջին տարիներին արվածֆինանսական ներդրումների ու օգնության, ինչպես նաև ազատ վիզային ռեժիմի ստեղծման համար։Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի հետ հանդիպման ժամանակ Դոդոնը հավաստիացրեց, որ Մոլդովան կարող է արդյունավետ համագործակցել ինչպես Արևմուտքի, այնպես էլ՝ արևելքի(ՌԴ) հետ։[24]

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետտեմյուլլերի հետ զրույցում Դոդոնն ընդգծեց, որ Քիշնևում ՆԱՏՕ-ի գրասենյակի բացումը կխանգարի Մերձդնեստրի խնդրի կարգավորման բանակցություններին, ապա նաև հավելեց. «Երկրի վերաինտեգրումն իմ օրակարգի առաջնային մասն է կազմում, և ես հուսով եմ, որ մենք կարող ենք գտնել այդ հարցի լուծումը»։[25] Ի պատասխան`Ռոուզ Գետտեմյուլլերն ընդգծեց, որ իրենք հարգում են Մոլդովայի չեզոքությունը, սակայն այն չպետք է նշանակի մեկուսացում. «ՆԱՏՕ-ն համագործակցում է այլ չեզոք պետությունների հետ, ինչպիսիք են Ավստրիան ու Շվեյցարիան։ Քիշնևում բացվելու է ոչ թե ռազմական բազա, այլ դիվանագիտական առաքելություն իրականացնող փոքրիկ կառույց՝ համալրված բացառապես քաղաքացիական անձանցով։ ՆԱՏՕ-ի զորքեր չեն լինելու Մոլդովայում»։[26] Ռ. Գետտեմյուլլերի խոսքով՝ Քիշնևում ՆԱՏՕ-ի գրասենյակը կբացվի այս տարվա վերջին։

Բրյուսելյան այցից շաբաթներ անց Դոդոնն արգելեց Մոլդովայի զինվորականներին մասնակցել Ռումինիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Եվ,երբ Մոլդովայում ԱՄՆ-ի ու Ռումինիայի դեսպանները նամակով բողոք հայտնեցին այս որոշման կապակցությամբ, Դոդոնը նրանցից պահանջեց չսովորեցնել իրեն, թե ինչպես պետք է կառավարել երկիրը և չմիջամտել երկրի ներքին գործերին։[27]

Փաստորեն, Դոդոնն ամեն կերպ դեմ է արտահայտվում ՆԱՏՕ-Մոլդովա կապերի սերտացմանը՝ մտավախություն ունենալով, որ կխախտվի Մոլդովայի՝ չեզոք երկրի կարգավիճակը, որն ամրագրված է Սահմանադրությամբ։ Միևնույն ժամանակնա ձգտում է կանխել ՌԴ-ի հնարավոր զայրույթը (հակաքայլերը)։

ԵՄ-ՄՈԼԴՈՎԱ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այժմ անդրադառնանք ԵՄ-Մոլդովա առևտրային կապերի արդյունքում Մոլդովայի ստացած օգուտներին։ Այսպես, համաձայն «Expert-grup» մոլդովական անկախ ուղեղային կենտրոնի հրապարակած զեկույցի՝ 2005թ. դեպի ԵՄ մոլդովական արտահանման ծավալը կազմել է 444 մլն դոլար, իսկ 2015թ.՝ 1218 մլն դոլար։ Այսինքն, այդ ընթացքում ԵՄ մոլդովական արտահանման ծավալն աճել է 274%-ով։ Միևնույն ժամանակահատվածում դեպի ՌԴ արտահանման ծավալը 347 մլն դոլարից նվազել էմինչև 241 մլն դոլարի, այսինքն անկումը կազմել է 30%։[28]

Հետագայում ԱՀ-ի վերաբերյալ բանակցությունների, դրա ստորագրման ու ուժի մեջ մտնելու ժամանակ պատկերը չի փոխվել։ 2012թ. դեպի ԵՄ մոլդովական արտահանման ծավալը կազմել է 1103 մլն դոլար, իսկ 2015թ.՝ 1218 մլն դոլար. գրանցվել է 11%-անոց աճ։ Հաշվետու ժամանակահատվածում ՌԴ մոլդովական արտադրանքի արտահանման ծավալը շարունակել է նվազել։ Եթե ՌԴ-ը վերացներ մոլդովական արտահանման դեմ իր պատժամիջոցները, և եթե արտահանման ծավալները 2015թ. 241 մլն դոլարից վերադառնային 2010թ. 404 մլն դոլարի մակարդակը, ապա միևնույնն է, դրանք չէին կազմի ԵՄ մոլդովական արտահանման ընթացիկ ծավալի 1/3-ը։

Նմանատիպ տպավորիչ պատկեր է տիրում նաև Մերձդնեստրի տարածաշրջանի համար, որի դեպի ԵՄ արտահանման ծավալների մասնաբաժինը 2005թ. 20%-ից աճել է՝ մինչև 2015-2016թթ. հասնելով 66%-ի։ Զեկույցում տրված տեղեկություններից պարզ է դառնում, որ միաժամանակ կտրուկ նվազել է դեպի ՌԴ արտահանումը. 2005թ. 40%-ից մինչև 2015-2016թթ. 8%-ի։Սա վկայում է, որ անգամ ՌԴ-ի ենթակայության ներքո գտնվող անջատողական շրջանը հարկադրված է եղել կտրուկ կողմնորոշվել դեպի եվրոպական շուկա, ինչի մասին նախագահ Դոդոնը բացարձակապես «մոռացել» է իր մոսկովյան այցի ընթացքում։[29]ԵՄ-ը Մոլդովայից ներկրման ազատականացմանը ձեռնամուխ է եղել դեռևս մի քանի տարի առաջ՝ 2006թ. (մտցնելով արտոնությունների համակարգ՝ GSP, GSP+), իսկ հետո այդ գործընթացն ակտիվացել է 2008թ.-ից հետո (ներդնելով Ինքնավար առևտրային արտոնություններ (Autonomous trade preferences))՝ ԱՀ-ի ստորագրումից շատ առաջ։

Միևնույն ժամանակ ՌԴ-ը նախընտրել է գործել հակառակ ձևով և պատժամիջոցներ է սահմանել Մոլդովայից ներկրման վրա՝հմտորեն մանիպուլացնելով տեխնիկական ստանդարտները և, մասնավորապես, սանիտարական պահանջներ ներկայացնելով (ինչպես բուսական, այնպես էլկենդանական ծագման) գյուղատնտեսական արտադրանքի հանդեպ։

Մոսկվան կատարել է իր քաղաքական ընտրությունը՝ որոշելով կոշտ ձևով պատժել ՄոլդովայինԵՄ-ի հետ սերտ համագործակցության համար։ ՌԴ-ն այդպիսով կիրառում է «մտրակի ու քաղցրաբլիթի» իր մեթոդը, որպեսզի ուժեղացնի Մոլդովայի կենտրոնական եվրոպամետ իշխանությունների ու Գագաուզիայի ինքնավարության միջև ցնցումներն ու տարաձայնությունները։

Մոլդովայի ու եվրոպական շուկայի տնտեսական նոր փոխկապակցվածությունն ու ռուսական շուկայում մասնաբաժնի նվազեցումը ձեռք են բերում մեծ հարաբերակցություն։ Այժմ Մոլդովան 5 անգամ ավելի շատ է կախված ԵՄ-ի շուկայից, քան ռուսական շուկայից, որոնց մասնաբաժինները ներկայացվում են ստորև՝ աղյուսակում։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին Մոլդովայի հնարավոր անդամակցությանը, ապա մոլդովական փորձագիտական մակարդակում կարծում են, որ Մոլդովան կզրկվիարտահանման ընդհանուր ծավալի 72 տոկոսը եվրոպական ընդլայնված շուկա հանելու հնարավորությունից, եթե Դոդոնը փորձի երկիրը մտցնել ԵԱՏՄ։[30]

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ/ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ

Դոդոնը հայտարարում է, որ որպես ժողովրդի կողմից ընտրված նախագահ՝ պետք է ունենա ավելի շատ լիազորություններ։ Դրանով նա հիշեցնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, ով նույնպես ժամանակին հայտարարել էր, որ Թուրքիայի առաջին նախագահն է, ով ընտրվել է ոչ թե խորհրդարանի, այլ`ժողովրդի կողմից, և հետևաբար պետք է ունենա լայն լիազորություններ և ոչ թեներկայացուցչական գործառույթներ։

Դոդոնը ներկա փուլում հանդես է գալիս թե՛ ՌԴ-ի, թե՛ Արևմուտքի հարցերում քիչ թե շատ հավասարակշիռ դիրքերից՝ շեշտն ավելի շատ դնելով ՌԴ-ի վրա։ Սակայն ժամանակի ընթացքում իրավիճակը կարող է փոխվել։Եթե նրան հաջողվի հասնել իր լիազորությունների ընդլայնմանը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը և իր գլխավորած ուժի հաջողությանը դրանցում, ապա իրավիճակը կարող է շեշտակիորեն փոխվել, և Դոդոնը կսկսի աչքի ընկնել մասշտաբային ռուսամետ գործողություններով։ Ներկա փուլում դեռ նրա դիրքերն այդքան էլ ամուր չեն, նա չունի կատարյալ իշխանություն և ելնելով դրանից՝ փորձում է փոքր-ինչ հավասարակշռություն պահպանել ՌԴ-ի ու Արևմուտքի միջև՝ ներկայանալով առաջին հերթին մոլդովամետև ոչ թե` ռուսամետ կամ առավել ևս արևմտամետ դիրքերից։

Արևմուտքը պետք է հաշվի առնի այս հանգամանքը՝ Դոդոնի մոտ ռուսամետության պոտենցիալ աճը։ Այսինքն` Դոդոնի հետագա քայլերը կախված են նաև ԵՄ-ի դիրքորոշումից, ԵՄ-ի հետագա քայլերից։ Այլապես հնարավոր է, որ ԵՄ-ը կարող է (ժամանակավորապես)կորցնել Մոլդովան՝ ԱլԳ առանցքային երկրներից մեկը։ Դա կարող է նախադեպ դառնալ նաև ԱլԳ մյուս անդամ երկրների համար։ Բնականաբար, ՌԴ-ը չի նստելու «ձեռքերը ծալած» վիճակում և ամեն ինչ անելու է, որ Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում (լինեն դրանք արտահերթ, թե ոչ) հաղթի Դոդոնի գլխավորած ուժը։ Մյուս կողմից`ՌԴ-ում հաշվի են առնում, որ Մոլդովայի հարևաններն են Ռումինիան ու Ուկրաինան, ինչը նույնպես իր կնիքնէ թողնում Մոլդովայի արտաքին քաղաքական կողմնորոշման վրա։

Ինչպես աշխատանքի սկզբում նշել ենք, ԵՄ-ը հարևանների հետ հարաբերություններում հանդես է գալիս «փափուկ» ուժի դիրքերից ու «փափուկ» մեթոդներով, ինչը, որոշ հեղինակների գնահատմամբ, անգամ ԱլԳ-ի պարագայում ոչ միշտ է տալիս սպասված արդյունքներ։ Ոմանք ԵՄ-ին չափազանց «փափուկ» ու ոչ պահանջկոտ են համարում՝ նշելով, որ ԵՄ-ը պետք է հստակություն մտցնի իր քաղաքականության մեջ, այլապես անորոշ ազդանշանները չեն կարող համարժեքորեն ընկալվել։[31] Մեկնաբանելով նախագահական ընտրությունների արդյունքները՝ դրանք կարելի է որակել նաև ԵՄ-ի ձախողում, ինչը պետք է նաև սթափեցնող ուժունենա ԵՄ-ի համար։ Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ միայն վիզային ռեժիմի վերացումն ու առևտրի ազատականացումը Մոլդովայի պարագայում բավարար չեն, որպեսզի եվրոպամետ ուժերն ավելի մեծ աջակցություն ստանան։ Եվ այս ուղղությամբ ԵՄ-ը լրջագույն անելիքներ ունի առաջիկա մեկ տարում՝ մինչև խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներից, իսկապես, շատ բան է կախված։

 «Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

[1]Nye, J. (2004). Soft power. The means to success in the world politics.New York: Public Affairs,p. 5

[2]Ա. Եղիազարյան, Ռ. Խալաթյան, ԱրևելյանգործընկերությունըԵՄ-ի «փափուկուժի» ևփոխակերպմանքաղաքականությանհամատեքստում (ԵՄ–ՀՀփոխգործակցությանօրինակով), Տարածաշրջանային խնդիրներ, Ա. Շաքարյան, Երևան 2016, էջ166-167։

[3]Mobility partnerships, visa facilitation and readmission agreements, Migration and home affairs, available at https://ec.europa.eu/home-affairs/what-we-do/policies/international-affairs/eastern-partnership/mobility-partnerships-visa-facilitation-and-readmission-agreements_en, (accessed 18.10.2016)

[4]В Молдавии согласились с требованиями протестующих о прямых выборах президента, 29 января 2016,https://lenta.ru/news/2016/01/29/moldpresident/

[5]International election observation mission,  Republic of Moldova – Presidential Election, 30 October 2016,Statement of preliminary findings and conclusions, https://www.osce.org/odihr/elections/moldova/278191

International election observation mission, Republic of Moldova – Presidential Election, Second Round, 13 November 2016 Statement of preliminary findings and conclusions,  https://www.osce.org/odihr/elections/moldova/257956

[6]Додон планирует обсудить возвращение молдавских товаров в Россию // РИА Новости, 14.11.2016,https://ria.ru/economy/20161114/1481349450.html

[7]Игорь Додон и Соглашение об ассоциации с ЕС, 17.11.2016, https://jurnal.md/ru/politic/2016/11/17/igor-dodon-i-soglasenie-ob-associacii-s-es

[8] Додон: Президентские выборы – это промежуточный этап на пути освобождения Молдовы от коррупционного режима, 26/10/2016, https://actualitati.md/ru/vnutrennyaya-politika/dodon-prezidentskie-vybory-eto-promezhutochnyy-etap-na-puti-osvobozhdeniya

[9]Додон призвал граждан Молдавии выступить против объединения с Румынией, 27.03.2016, https://ria.ru/world/20160327/1398017909.html

[10]Майкл Эмерсон и Денис Ченуша,Expert-grupindependentThink-tank, Визит Президента Республики Молдова Игоря Додона в Брюссель: размышляя об экономическом самоубийстве, 06 February 2017

[11]Явка на президентских выборах в Молдавии составила почти 50%, 31.10.2016, https://regnum.ru/news/polit/2199294.html

[12]Выборы Президента Республики Молдова 30 октября и 13 ноября 2016 года, https://www.e-democracy.md/ru/elections/presidential/2016/

[13]Додон уволил любящего НАТО министра обороны, 27.12.2016, https://utro.ru/articles/2016/12/27/1310697.shtml

[14]Moldovan President Igor Dodon wants his country to become an EAEU observer and may consider scrapping Moldova’s association agreement with the EU, 17.01.2017, https://sputniknews.com/europe/201701171049682588-moldova-russia-putin-dodon/

[15]О статус наблюдателя при Евразийском экономическом союзе,Камышевский Владислав Игоревич, Соколова Анна Юрьевна, 22.12.2016, https://www.eurasiancommission.org/ru/act/integr_i_makroec/dep_razv_integr/SiteAssets/Pages/Присоединение-новых-членов-к-ЕАЭС/О статусе наблюдателя при ЕАЭС.pdf

[16]Dodon promises to Putin „We will cancel the Association Agreement with EU after the 2018 elections”, 17.01.2017,https://deschide.md/en/news/political/6129/Dodon-promises-to-Putin-%E2%80%9EWe-will-cancel-the-Association-Agreement-with-EU-after-the-2018-elections%E2%80%9D.htm

[17]President Igor Dodon believes Russian peace-keepers in Transnistria ensure stability,
January 19, 2017, https://www.moldova.org/en/president-igor-dodon-believes-russian-peace-keepers-transnistria-ensure-stability/

[18]Moldovan President Igor Dodon wants to dissolve parliament, 18.01.2017, https://sputniknews.com/politics/201701181049710592-dodon-parliament-constitutional-referendum/

[19]Додон заявил, что пока никто в Молдавии не рискнет признать Крым российским, 17.01.2017, https://ria.ru/world/20170117/1485895440.html

[20]Igor Dodon intends to clarify the NATO position with regard to Moldova, 25/01/2017, https://a-tv.md/eng/index.php?newsid=25889

[21]NATO and the Republic of Moldova strengthen partnership, 29 Nov. 2016, https://www.nato.int/cps/ru/natohq/news_138324.htm?selectedLocale=en

[22]The reaction of the EU diplomacy to the statements of Dodon regarding the Association Agreement, January 19, 2017, https://actmedia.eu/daily/the-reaction-of-the-eu-diplomacy-to-the-statements-of-dodon-regarding-the-association-agreement/67669

[23]Igor Dodon: Igor Dodon in Brussels: Situation worsened after signing of Association Agreement, 7 February 2017, https://www.focus-fen.net/news/2017/02/07/416067/igor-dodon-igor-dodon-in-brussels-situation-worsened-after-signing-of-association-agreement.html

[24]Moldovan president says set to cooperate with both East, West, February 08, 2017, https://tass.com/world/929612

[25]Նույն տեղում։

[26]Moldovan PM, President Disagree On NATO Office In Chisinau, February 09, 2017, https://www.rferl.org/a/moldova-filip-dodon-nato-disagreement/28299607.html

[27]Додон отказался от «помощи» послов США и Румынии в управлении Молдавией, 26.02.2017, https://www.km.ru/world/2017/02/26/voenno-politicheskii-blok-nato/796383-dodon-otkazalsya-ot-pomoshchi-poslov-ssha-i-r

[28]President Dodon of Moldova visits Brussels – contemplating economic suicide, 06 February 2017, https://expert-grup.org/en/comentarii/item/1376-presedintele-moldovei-igor-dodon-la-bruxelles-contemplarea-unui-suicid-economic

[29]Майкл Эмерсон и Денис Ченуша,Expert-grupindependentThink-tank, Визит Президента Республики Молдова Игоря Додона в Брюссель: размышляя об экономическом самоубийстве, 06 February 2017

[30]Майкл Эмерсон и Денис Ченуша,Expert-grupindependentThink-tank, Визит Президента Республики Молдова Игоря Додона в Брюссель: размышляя об экономическом самоубийстве, 06 February 2017

[31]Korosteleva, E. (2012). The European Union and its eastern neighbours. Towards a more ambitious partnership? London: Routledge. p. 45

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031