Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Մեզ պետք է իշխանափոխություն» (Ֆոտոշարք, տեսանյութ)

Մարտ 18,2017 12:20

Այսօր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի աջակիցները Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում  գառ մորթեցին: Դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը հենց մեքենայից իջավ՝ նրան աղ ու հացով, զուռնա-դհոլով դիմավորեցին, ու նրա ոտքերի տակ գառ մորթեցին:

Հետո դաշինքի ներկայացուցիներին՝ Սեյրան Օհանյանին Վարդան Օսկանյանին եւ Արմեն Մարտիրոսյանին հրավիրեցին ճանապարհին դրված համեստ սեղանի մոտ մի բաժակ կոնյակ խմելու: Սեյրան Օհանյանը կենաց ասաց, հաղթանակ մաղթեց,  ու վստահեցրեց.«Մենք բոլորս, մեր ժողովրդի հետ միասին զգալու ենք հաղթանակի բերկրանքը, ես համոզված եմ»:

Սեյրան Օհանյանի մարտական ընկեր  Գագիկ Մելքոնյանն ութերորդ ընտրատարածքում այս դաշինքի վարկանիշային թեկնածուներից է: Մելքոնյանը դիմելով Օհանյանին՝ ասաց. «Մեր ժողովուրդը մեծ հույսեր է կապում դաշինքի հետ»:

Սեյրան Օհանյանն իր ելույթում այս անգամ էլ նշեց. «Մեզ պետք է իշխանափոխություն, քաղաքական էլիտայի փոփոխություն, որովհետեւ իշխանությունը երկար տարիներ նստելով ղեկին, լճանում է, ուզում է միայն լավ բաներ տեսնել, եւ չի տեսնում այն բոլոր թերությունները, որոնք կան, եւ նաեւ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն իրականացնելու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. araqel says:

    “Սեյրան Օհանյանն իր ելույթում այս անգամ էլ նշեց. «Մեզ պետք է իշխանափոխություն, քաղաքական էլիտայի փոփոխություն, որովհետեւ իշխանությունը երկար տարիներ նստելով ղեկին, լճանում է,”

    Երկարատև ու անընդմեջ հռհռոցներ 😀 😀 😀

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031