ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արմավիրի մարզում առաջադրված ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) երեկ Թաիրովի միջնակարգ դպրոցում նախընտրական հանդիպում էր կազմակերպել ծնողների և ուսուցիչների հետ, թեև Ընտրական օրենսգիրքը շատ հստակ սահմանում է, որ քարոզչությունը կրթական հաստատություններում արգելված է։
Նախօրեին ԸՕ-ի պահանջները խախտելու համար ԿԸՀ-ն զգուշացրել էր Առաքել Մովսիսյանին, բայց նա երեկ նախընտրական հանդիպումից հետո դպրոցի միջանցքում կանգնած լրագողներին ասում էր, որ բոլոր օրենքներն արդեն սովորել է, գիտի ու վրիպումներ թուլ չի տա։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում