Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի համակրվող կուսակցություններ. «Ազգ»

Մարտ 18,2017 11:25

Հայաստանի բնակչության մեծամասնությունն, ինչպես գիտենք, կանայք են: Ըստ վերջին հաշվարկների` կանայք կազմում են ընդհանուր բնակչության շուրջ 60 տոկոսը, եւ եթե նրանց 80 տոկոսն էլ համակրում է վարչապետին եւ խորհրդարանական ընտրությունների հարցում, կողմնորոշված է, ստացվում է, որ ՀՀԿ-ն գալիք խորհրդարանական ընտրություններում, միայն վարչապետ-հայաստանցի կանայք փոխհարաբերակցությունից ստանալու է շուրջ 40 տոկոս ձայն:

Բայց սա դեռ բացարձակ մեծամասնություն չէ: Դրա համար առաջարկում եմ ՀՀԿ-ի քարոզարշավին մասնակից դարձնել ոչ միայն Կարեն Կարապետյանին, որն, ի դեպ, ՀՀԿ-ի ցուցակում չկա, չնայած ՀՀԿ-ի բոլոր քարոզչական պաստառներում ու նյութերում կա, այլ նաեւ արդարադատության նախարար` ցուցակի առաջին կին Արփինե Հովհաննիսյանին: Ամենայն հավանականությամբ տիկին նախարարին էլ, օրինակ` Էրեբունիում կամ, որն ավելի հավանական է` Նուբարաշենում (արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի մոտ), կմոտենա մի տղամարդ ու կասի, որ Հայաստանի տղամարդկանց 80 տոկոսը համակրում է Արփինե Հովհաննիսյանին: Մյուս քսան տոկոսն էլ, ի դեպ կանանց քսան տոկոսի հետ միասին արտագաղթել են, թե չէ, եթե այստեղ լինեին, անպայման եւ մեծ հաճույքով կհամակրեին, կանայքՙ Կարապետյանին, տղամարդիկ` Հովհաննիսյանին:

Թե ինչի՞, ավելի ճիշտ` ո՞ւմ վրա են ընտրությունների մասնակից մյուս կուսակցություններն ու դաշինքները իրենց հույսը դրել, դժվարանում եմ ասել: Ամեն դեպքում, քանի դեռ տիկին Հովհաննիսյանը քարոզարշավին ակտիվ չի մասնակցում, ընտրողների հետ հանդիպումների չի գնում, մյուս կուսակցությունները հայաստանցի տղամարդկանց ձայները ստանալու հույսեր կարող են ունենալ, բայց այստեղ արդեն կարող է միջամտել Սերժ Սարգսյանը, որը չնայած ՀՀԿ-ի ցուցակում չկա, բայց, ինչպես հայտնի է նախորդ ընտրություններից, որքան ուզում` խփում է, նկատի ունեմ տոկոս: Գուցե այս պատճառով էլ տիկին նախարարին չեն ներքաշում նախընտրական թուհուբոհի մեջ. մնում են տղամարդ ընտրողները, իսկ տղամարդկանց կարելի է եւ խփել, ներքին զորքերի հրամանատար գեներալ Լեւոն Երանոսյանի ականջից եւ ծննդավայր` Ջրառատ գյուղից (Արմավիրի մարզ) հեռու, ցանկալի է առանց նրա գործուն միջամտության:

Հ. ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031