Խորենացու զանգվածային անկարգությունների գործով 3 տարի ժամկետով դատապարտված Հայկ Հովհաննիսյանը երեկ ազատ արձակվեց:
Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտարարություն է տարածել. «Խորենացու զանգվածային անկարգությունների գործով 3 տարի ժամկետով դատապարտված պաշտպանյալս՝ Հայկ Հովհաննիսյանը երեկ ազատ արձակվեց: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց դատական ակտը և սահմանեց փորձաշրջան 2 տարի ժամկետով: 8-ամսյա կալանքից հետո Հայկը ազատություն նվաճեց: Նշեմ, որ Հ. Հովհաննիսյանի պաշտպանությունը մինչ գործի վերաքննիչ դատարանում քննելը իրականացրել է իմ գործընկեր Աննա Ջուվանովան»: