Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիության աննախադեպ քայլը Հայաստանի հանդեպ. «Ժամանակ»

Մարտ 18,2017 10:57

Առաջին անգամ Արևմուտքը, փաստորեն, ֆինանսական ներդրում է ունենում Հայաստանում ընտրական գործընթացի ժողովրդավարականության գործում: Իհարկե դրանք ահռելի ֆինանսներ չեն, սակայն հատկանշական է փաստն ինքնին: Այնուհանդերձ այդքան էլ պարզ չէ, թե ինչ է բխում այդ փաստից և աննախադեպ ուշադրությունից: Մասնավորապես, այդքան էլ պարզ չէ, թե ինչն է համարվելու լավ անցած ընտրություն, այսինքն՝ որ դեպքում է ընտրությունը լավ անցկացված համարվելու, իսկ որ դեպքում՝ վատ:

Ի վերջո, այստեղ կա չափազանց կարևոր մի նրբերանգ, որին Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ուշադրություն դարձնում են, թե ոչ, պարզ չէ, սակայն հստակ է, որ այդ նրբերանգը հույժ կարևոր է և դրան պետք է դարձնել արժանի ուշադրություն: Նրբերանգը հույժ կարևոր է Հայաստանի ժողովրդավարական զարգացման և անվտանգության առումով կարևորագույն գործընկեր հանդիսացող թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրամիության, թե՛ ԵՄ-ի` առանձին երկրների հանդեպ հասարակության, Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքի, ընկալումների տեսանկյունից: Ի վերջո, շատ կարևոր է, որ ընտրական գործընթացի հանդեպ ԱՄՆ-ի ու Եվրամիության գնահատականն ու եզրակացությունները լինեն ներդաշնակ, համահունչ:

Բանն իհարկե դրանց նույնականությունը չէ, կրկնությունը կամ կրկնօրինակումը չէ: Առավել ևս, բանը 100 տոկոսով գնահատականների համընկնումը չէ, և ընդհանրապես որևէ տոկոսային հարաբերակցությունը չէ: Բանն այն է, որ ԱՄՆ-ի ու Եվրամիության գնահատականները, եզրակացությունը լինեն Հայաստանի քաղաքացիների, հասարակության համար հասկանալի, ընկալելի, այսպես ասած՝ լեգիտիմ: Դրանից է կախված Հայաստանի քաղաքացու վերաբերմունքը իրեն ժողովրդավարության և զարգացման հարցում գործընկերություն, օգնություն, բարեկամական ձեռք առաջարկող գործընկերների հանդեպ:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Ի վերջո, այստեղ կա չափազանց կարևոր մի նրբերանգ, որին Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ուշադրություն դարձնում են, թե ոչ, պարզ չէ, սակայն հստակ է, որ այդ նրբերանգը հույժ կարևոր է և դրան պետք է դարձնել արժանի ուշադրություն: Նրբերանգը հույժ կարևոր է Հայաստանի ժողովրդավարական զարգացման և անվտանգության առումով կարևորագույն գործընկեր հանդիսացող թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրամիության, թե՛ ԵՄ-ի` առանձին երկրների հանդեպ հասարակության, Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքի, ընկալումների տեսանկյունից: Ի վերջո, շատ կարևոր է, որ ընտրական գործընթացի հանդեպ ԱՄՆ-ի ու Եվրամիության գնահատականն ու եզրակացությունները լինեն ներդաշնակ, համահունչ:
    Հաշվեք, թե եկ պարբերության մեջ քանի՞ անգամ է օգտագործված ,,կարևոր,, բառը…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031