Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի ընտրություն չարժե նրան, որ մահակով դեռահաս պատանու ձեռք կոտրեն. «Ազգ»

Մարտ 18,2017 10:32

Ոչ մի ընտրություն չարժե նրան, որ մահակով դեռահաս պատանու ձեռք կոտրեն, դանակահարեն կամ կրակեն: Ես թքած ունեմ այնպիսի ընտրությունների վրա, որտեղ երեխա է հաշմվում: Հասկանո՞ւմ եք, իշխանության ձգտողներ: Ինչ բացատրություն էլ տաք` այս կողմից, թե այն կողմից, անընդունելի է, դա հավասար է ռազմական ուսումնարանի դիտավորյալ սպանությանը: Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցածը, երբ կրակում, դանակահարում կամ մահակում են, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում:

Վերջ տվեք սադրանքներին, որի կողմից էլ դա լինի: Իմ` ընտրողիս համար միեւնույն է, թե ինչ աճպարարությամբ եք խորհրդարան հասնելու, քանի որ դուք բոլորդ, հավասարապես բոլորդ` իշխանական կամ ընդդիմադիր անվանյալ, իշխանություն եք եղել, ու ձեր արածը, որ նախ ձեր ու ձեր ընտանիքի բարեկեցության համար է, ոչ թե սովորական հայ մարդու, հավասար չէ անգամ մի մոր` կյանք ստեղծելու չարչարանքի չափին: Այնպես որ` ոտնձգություն մի արեք որեւէ մոր ստեղծած կյանքի դեմ, դա ոչ մեկին չի ներվի: Սահմանին, թշնամու գնդակից չեն վիրավորվել երիտասարդ մարդիկ, որ մի կերպ ներվի, ընտրություններ էլ որպես այդպիսին, համարյա չեն լինելու, դրանց փոխարինելու է մի լաբիրինթոս, ուր մտցնելու եք ընտրողին` այնտեղից դուրս գալու թելը մի քանի հոգով քաշելով:

ՀՀԿ-ամերձ շրջանակներն արդեն անհանգստանում են ՕՐՕ դաշինքի թաքուն պահած տեխնոլոգիաներից, որոնք միգուցե անսպասելի ի հայտ գալով` խոտորեն մինչեւ այժմ «սահուն» թվացող ընտրարշավի ընթացքը: Համենայնդեպս` զգուշացումներ կան, որ ավելի շատ հետընտրական զարգացումների վրա միգուցե շեշտադրումներ անի այս դաշինքը` մատնացույց են արվում սփյուռքից հայտնի անձանց ժամանումը, որպես այս դաշինքին աջակցություն, կամ զանազան արտերկրյա գործիչների հայտարարություններն` ի նպաստ ՕՐՕ-ի:

Համենյանդեպս` ՕՐՕ-ն, եւ ոչ թե Գագիկ Ծառուկյանը, ինչպես եւ ուրվագծվում էր ի սկզբանե, լուրջ գլխացավանք է դառնում իշխանության համար, քանի որ նրան աջակցելու կոչ նաեւ «Սասնա ծռերի» շրջանակներից են հնչում, իսկ դա կարող է համակիրների նոր շերտ նվիրել ՕՐՕ-ին: Իսկ հետընտրական զարգացումները Հայաստանում միշտ կարող են անսպասելիության տարր պարունակել, եթե գումարվեն նաեւ Արցախի հարցի շուրջ այժմ նկատելի զարգացումները:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031