Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզարշավն ստանում է սկանդալային ընթացք. ընտրական օրացույց (Տեսանյութ). Ա1+

Մարտ 18,2017 10:13
Artur Baghdasaryan

Թեկնածուների պաստառները պատառոտելը նորություն չէ մեր քաղաքական մշակույթում։ Դեռ 1995-ի ընտրությունների քարոզարշավի օրերին արձանագրվում էին նման միջադեպեր։ Մասնավորապես, անհայտ անձինք պատռում էին «Շամիրամ» կուսակցության պաստառները։ Ըստ ամենայնի, պատճառն այն հրապարակումներն են, ըստ որոնց կուսակցությունը կրում է հայ ազգին ստրկացնել ձգտող բռնակալ կնոջ անունը։

1999-ի ընտրություններից 16 օր առաջ կրթօջախից դուրս գալու ժամանակ ձերբակալվում է «Նոր ուղի» կուսակցության նախագահ Աշոտ Բլեյանը: Վերջինս կալանքի տակ կմնա 96 ժամով :

Գեղամյանի ղեկավարած «Իրավունք եւ միաբանություն» դաշինքն օրեցօր իրեն ավելի ուժեղ է զգում: Ըստ դաշինքի ղեկավարի, պատճառը ոչ թե Սամվել Բաբայանի փողերն են, այլ իշխանության ճնշումները: Դաշինքն իշխանության է գալիս մաքուր ձեռքերով, եւ եթե եկան, երկրում կարգ ու կանոն կհաստատվի։

2003-ի ընտրություններում Հայաստանի կոմունիստները համոզված են, որ հաղթահարելու են 5 տոկոսի շեմը: «Պայքարում ենք 10 հոգուց բաղկացած խմբակցություն ունենալու համար: Դա մեր մինիմումն է»,-ասում է կուսակցության նախագահ Վլադիմիր Դարբինյանը:

2007-ի ընտրություններից 16 օր առաջ քարոզարշավն ստանում է  սկանդալային ընթացք: «Գոլոս Արմենին» պատառիկներ է հրապարակում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ անգլիացի դիվանագետի երկամսյա վաղեմության մի զրույցից, որում հայ գործիչը պահանջում է, որ եվրոպացիները կոշտ գնահատական հնչեցնեն սպասվող ընտրությունների մասին: Նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արթուր Բաղդասարյանին անվանում է դավաճան: Հաջորդ օրը ՕԵԿ նախագահը հակադարձում է. «Մենք միանշանակորեն դատապարտում ենք քաղաքական գործիչների, դիվանագետների գաղտնալսումները: Ավելին` աղավաղված ձեւով, կեղտոտ մեկնաբանություններով այն համեմելը եւ հանրությանը ներկայացնելը»:

 Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031