«Հայ-ամերիկյան հարաբերությունները հիմնված են մեր ընդհանուր հանձնառության վրա դեպի ազատությունն ու ժողովրդավարական արժեքները»,- հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի նիստի ընթացքում, որը նվիրված էր արտաքին հատկացումների գծով 2018 թվականի տարվա բյուջեին:
Իր ելույթի ընթացքում կոնգրեսական Շիֆն անդրադարձավ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ամերիկյան օգնությանը և ընդգծեց, որ ամերիկյան օգնությունը կարևոր դեր ունի Հայաստանի անկախության ամրապնդման հարցում: Նա կոչ արեց հանձնաժողովին Հայաստանին տնտեսական աջակցության համար տրամադրել 40 միլիոն ԱՄՆ դոլարից ոչ պակաս օգնություն:
Ադամ Շիֆն ընդգծեց Հայաստանին տրամադրվող ռազմական օգնության կարևորությունը, որը աջակցում է Հայաստանի կարողությանը խաղաղապահ առաքելություններ իրականացնելու հարցում և նպաստում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացմանը:
Խոսելով տարածաշրջանային անվտանգության մասին` կոնգրեսականն ընդգծեց, որ նա աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և մտահոգություն հայտնեց Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության վերաբերյալ՝ առաջարկելով ղարաբաղյան հակամարտության գոտում հստակ քայլեր ձեռնարկել հետագա արյունահեղության կանխման համար.
Կարդացեք նաև
«Անհրաժեշտ են հատուկ քայլեր սահմանի երկայնքով լարվածությունն ու բռնությունը նվազեցնելու համար, որոնցից են անկախ մոնիտորինգի իրականացումը շփման գծում և տեխնոլոգիաների կիրառումը , որոնք կարող են հայտնաբերել դիպուկահարներին Ադրբեջանի տարածքից»,- ասել է կոնգրեսական Շիֆը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: