Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանի դեմ հարուցված քրեական գործով դատավորը սանկցիա կիրառեց մեղադրողի նկատմամբ

Մարտ 18,2017 15:30

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ավարտվեց Կանադայի քաղաքացի Արփի Մերասի ցուցմունքը: Նրա ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Էդգար Պետրոսյանը, միջնորդեց, որ հրապարակվի նախաքննության ժամանակ տրված իր վստահորդի ցուցմունքը, որպեսզի դատարանում տրվածը չդիտվի հակասական, մերժվեց:

Մեղադրանքը պաշտպանող դատախազ Էդգար Պետրոսյանի կողմից հրապարակված մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի համաձայն, «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի, անհատույց եւ շահադիտական դրդումներով, յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված Արփի Մերասի՝ Երեւան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանը, դրանում առկա գույքը եւ դրանց վաճառքից գոյացած 140.000 ԱՄՆ դոլարը»:

Տուժողն ասաց, թե Մարինա Պողոսյանին տարիներ առաջ տվել է լիազորագիր՝ վիճելի բնակարանը վերանորոգելու նպատակով: Սակայն, ըստ նրա, երբ երկու տարի առաջ Կանադայից եկել է Հայաստան, տեղեկացել է, որ իր բնակարանը ողջ գույքով վաճառվել է: Հստակ չի հիշում, թե ինչ «բնակեղեն» կար այնտեղ, բայց նշեց՝ մոտ երեսուն հազար դոլարի նկարներ, ամանեղեն, վզնոց՝ սվարովսկի քարերով, Եվրոպայից բերված բաժակներ: Տիկնոջը հարց տրվեց, թե երբ նա Կանադայում էր, բնակարանի բանալիներն ո՞ւմ մոտ են գտնվել, նա պատասխանեց, թե բանալին գտնվել էր Արմեն Խանդիկյանի մոտ, որն անհրաժեշտության դեպքում պետք է բացեր այն, եւ Մարինա Պողոսյանի, իսկ բնակարանը վարձով տալու մասին իրեն հարցրել է վարսավիր Նառան, ինչին մերժել է, քանի որ հիշողություններ կային բնակարանի հետ, այստեղ եղել են ճանաչված դերասաններ, երգիչներ՝ Սիրուշոն, Արամոն…

Նա ասաց, թե Մ.Պողոսյանից որեւէ գումար չի ստացել ինչպես բնակարանը վաճառելուց հետո, այնպես էլ տեղյակ չէ, թե որտեղ է ներկայումս գտնվում իր գույքը:
Մինչ այդ մտերիմ հարաբերություններ է ունեցել Մարինայի հետ, իրար հետ գնացել են արտերկիր, սակայն առանց իր գիտության բնակարանի վաճառքից հետո անձնական շփումներ չի ունեցել:

Տուժողը գնացել է Կենտրոնի նոտարական գրասենյակ՝ նոտար Մարինա Մանուկյանի մոտ եւ տվել էր լիազորագիր: Ի դեպ, երբ Մ.Պողոսյանի պաշտպանը՝ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը ցույց տվեց նրա ձեռքով ստորագրված լիազորագիրը, ապա միջնորդեց, որպեսզի դատավորը հրապարակի այդ ապացույցը, պարզվեց, որ լիազորագիրը տրվել է 2012թ. հոկտեմբերի 22-ին, համաձայն որի՝ մեր հայրենակիցը լիազորել էր, որպեսզի Մ.Պողոսյանը հանդես գա իր անունից, կնքի պայմանագրեր, կատարի գործողություններ՝ վաճառքի, գրավի, փոխանակման համար: Լիազորագիրը տրված էր երեք տարի ժամկետով:

Մ.Պողոսյանին հետաքրքրեց, թե արդյոք 80-ամյա կի՞նն է քննիչի մոտ գրել իր ցուցմունքը, ինչին տուժողը պատասխանեց դրական: Նա հավելեց, թե արեւմտահայերենով չի, արեւելահայերենով է, միայն չհիշեց՝ քննիչը կարդացե՞լ է իր ցուցմունքը, թե՞ ոչ: Իսկ երբ Մ. Պողոսյանը մեջբերումներ կատարեց ցուցմունքից, մասնավորապես, թե արդյոք տուժողը գիտի՞ «ստոյկա», «օդորակիչ» բառերի նշանակությունը, մեղադրողը հեգնանք տեսնելով՝ փորձեց տեղից, առանց դատարանի թույլտվության՝ առարկել: Դատավորը նախազգուշացրեց, սակայն մեղադրողը հանդես եկավ հայտարարությամբ, ասելով, թե դատարանի կիրառած սանկցիան իր նկատմամբ դատավորը համաչափ չկիրառեց:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

17,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031