Լույս է տեսել Մարտին Բարսեղյանի «Հուշերիս արահետով» գիրքը: Գրքում հեղինակի ինքնակենսագրական պատումներն են, հանդիպումների, զրույցների, դեպքերի նկարագրությունը, որտեղ շատ նուրբ, մանրակրկիտ եւ պատկերավոր շարադրումով ներկայացված է հեղինակի կյանքը՝ մանկավարժության առաջին քայլերից մինչեւ դատախազության աշխատողի առօրյան, մարդկանց հետ աշխատելու առանձնահատկությունները:
Մարտին Բարսեղյանի հիշողություններում դասընկերներն այնպիսին են, ինչպիսին նկարագրում է հեղինակը գրքում, եւ չի պատկերացնում նրանց դիմագծերում փոփոխությունները, քանզի դրանք, ինչպես ինքն է ասում՝ կյանքի անցած դժվարությունների հետքերն են: Հեղինակը անդրադառնում է բնության պահպանմանը, ընդերքի խելացի եւ արդյունավետ օգտագործմանը, կենդանական աշխարհի հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքին: Գիրքը ներկայացվում է որպես յուրահատուկ վիպասք՝ իր տեսակի մեջ բացառիկ եւ արժեքավոր սեղծագործություն: «Հուշերիս արահետով»-ը հեղինակի յոթերորդ գիրքն է, որը հասցեագրվում է լայն ընթերցողին:
ԱՐԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ»
17,03.2017