Լրահոս
Օրվա լրահոսը

Օրգանիզմի հետ միաբան, այլ ոչ թե՝ ընդդեմ նրա

Մարտ 18,2017 13:00

Ազգությամբ ռուս, բժիշկ, բնաբույժ Գալինա Շատալովան իր հեղինակած «Բնական ապաքինում» գրքում, բացի բուժման իր տարբերակներից, առանձնացրել է նաեւ այն դրական արդյունքները, որոնք ունեցել են իրեն դիմած հիվանդները:

Այդպիսի մի հիվանդի մասին, որը հաղթահարել է քաղցկեղը նշում է. ,Ինձ դիմելուց առաջ Նադյան մի տարվա ընթացքում 3 անգամ պառկել էր Մոսկվայի շատ հեղինակավոր հիվանդանոցներից մեկում: Ձվարանի չարորակ ուռուցքը հեռացրել էին, բայց հիվանդության մետաստազները հայտնվել էին աղիների եւ լյարդի վրա: Հիվանդությունը բուռն կերպով տարածվում էր, եւ Նադյայի օրերը հաշված էին: Մի ամբողջ շաբաթ նրա ջերմությունը 38-39 աստիճանից չէր իջնումե:

Հիվանդության այդ սուր ընթացքի ժամանակ բժշկուհին հասկանում է, որ հիվանդի օրգանիզմը դեռեւս ունակ է պայքարելու, որի ապացույցը դարձել է հիվանդության ջերմությամբ ընթացքը. ,Հարկավոր է միայն օգնել օրգանիզմին, օգնել նրան պայքարելու: Սակայն ախտանշական բուժման եղանակները կառուցված են հակառակ սկզբունքով: Օրգանիզմի ներքին պայքարը դիտվում է որպես հիվանդության ախտանշան եւ հիմնական հարվածն ուղղվում է հենց այդպիսի ռեակցիաները ճնշելու դեմ: Տվյալ դեպքում հարվածը Նադյային ջերմությունն իջեցնող միջոցներն էին՝ նշանակված բժիշկների կողմիցե:
Բնաբույժի առաջին գործը եղել է Նադյայի ջերմություն իջեցնող դեղորայքը: Այնուհետեւ օրգանիզմը մաքրելու միջոցներ է ձեռնարկել. ,Նշանակեցի մաքրող հոգնաներ՝ օրական 6-8 անգամ, 3-4 ճաշի գդալ կիտրոնի հյութ եւ մի բաժակ թարմ բազուկի հյութե: Հոգնաները Նադյան կատարել է 10 օր, որից հետո դրանց հաճախականությունը քիչ-քիչ պակասեցրել է: Այդ ընթացքում բնաբույժ Գալինա Շատալովան նշանակել է նաեւ միայն բուժիչ սնունդ:
,Հիվանդը կամաց-կամաց ոտքի կանգնեց, եւ բուժումն ավելի ակտիվ բնույթ ստացավ. զբոսանք, ջրային լոգանքներ, ֆիզիկական ու շնչառական մարզանքներ: 30 օր անց Նադյան դուրս գրվեց հիվանդանոցից: Հետազոտությունները ցույց տվեցին, որ ուռուցքը մետաստազներ չունի: Անցել է տարիներ, նախկին հիվանդը ողջ առողջ էե,- նշում է մասնագետը եւ առանձնացնում նաեւ Նադյայի շուտափույթ ապաքինման նախապայմանը՝ հոգատար ամուսինը:

Մասնագետը, շատերի այն հարցին, բուժվո՞ւմ է քաղցկեղը, թե՞ ոչ, պատասխանում է՝ այո, բուժվում է. ,Այսինքն՝ բջիջների բաժանման անվերահսկելի գործընթացը կարող է օրգանիզմի կողմից կրկին վերահսկողության տակ առնվել: Երբեմն քաղցկեղի առաջացման պատճառ է դառնում այն հանգամանքը, որ օրգանիզմն իր ուժերը մոբիլիզացնում է այս կամ այն վարակիչ հիվանդության՝ թարախակալման, տենդի, պնեւմոնիայի եւ այլնի դեմ պայքարելու համար: Բնական ապաքինման համակարգի միջոցով՝ վերականգնելով օրգանիզմի պաշտպանական ուժերը՝ մենք մեր մարմնին հնարավորություն ենք տալիս վերահսկողությունից դուրս եկած բջիջներին նորից հսկողության տակ առնելու եւ կանխելու նրանց անվերահսկելի բազմացումըե:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

17,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031