Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Տիգրան Մարտիրոսյանի հետագա կարիերայի մասին կիմանանք մոտ երկու շաբաթից

Մարտ 17,2017 23:55

Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Արեգ Հովհաննիսյանը Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանեց, թե Պեկինի եւ Լոնդոնի օլիմպիական խաղերի դոպինգ նմուշների կրկնակի ստուգումներից հետո պաշտոնական մրցումներից ժամանակավորապես հեռացված ծանրորդներ Տիգրան Գ. Մարտիրոսյանի ու Հռիփսիմե Խուրշուդյանի մարզական ճակատագրի մասին որեւէ նորություն դեռ չկա՞:

«Մինչեւ այսօր ՄՕԿ-ը դեռ չի վերջացրել իր քննարկումները: Այդ պատճառով միջազգային ոչ մի ֆեդերացիա վերջնական փաստաթղթերը դեռ չի ստացել, որպեսզի ինքն իր գործընթացը սկսի: Օրերս ՄՕԿ-ը խոստացել է, թե մեկ-երկու շաբաթում կկողմնորոշվի: Դրանից հետո ի՞նչ որոշում կկայացնեն միջազգային ֆեդերացիաները, ես դրա պատասխանը չունեմ:

Մի քանիսը հակված են այն մտքին, որ այդ մարզիկները արգելված նյութեր օգտագործել են 2009 թվականի հակադոպինգային օրենքների ժամանակ եւ այդ օրենքները նախատեսում են երկու տարվա որակազրկում: Խնդիրն այն է, թե այդ որակազրկումները, եթե այդպիսիք լինեն, կկիրառվեն 2009 թվականի՞ց, թե 2016-ից: Այս հարցի պատասխանը ոչ ոք չունի եւ, հավանաբար, դեռ պետք է մոտ երկու շաբաթ էլ սպասել», պատասխանեց Արեգ Հովհաննիսյանը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ. Արեգ Հովհաննիսյանի հետ հարցազրույցը կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031