Նորք-Մարաշում զինված խմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանի նկատմամբ անհրաժեշտ է նշանակել դատաբժշկական փորձաքննություն: Պահանջում է դատախազ Գեւորգ Սարգսյանը:
«Նրա այստեղ գտնվելու ներկայությունը պետական մարմինների կողմից ապահովվում է, սակայն վերջինս չի ցանկանում խցից դուրս գալ՝ գտնվելով պատշաճ առողջական վիճակի պայմաններում: Ո՞նց բերեն, ինքը չի ներկայանում, ոչ թե չի ներկայացվում: Եվ պատահական բառ չէ, որ չի ներկայանում»,- այսօր դատարանում հայտարարեց դատախազը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: