Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Մանսուրյան. «Ես չեմ սիրում հպանցիկ սերեր»

Մարտ 17,2017 23:00

Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանը մարտի 17-ին հյուրընկալել էր Տիգրան Մանսուրյանին: Հանդիպումը կրում էր «Ձայնի և լռության վարպետ» խորագիրը: Այն կազմակերպվել է ԵՊԼՀ  ուսանողական խորհրդի 20- ամյակին ընդառաջ:

Ներկայացվեց արվեստագետի կյանքն ու ստեղծագործական ուղին: Ապա Տիգրան Մանսուրյանը խոսեց իր «Ռեքվիեմի» մասին: Կոմպոզիտորը հայտնեց, որ  իր ստեղծագործության խտասալիկը առաջին անգամ պետք է ներկայացվի Մյունխենում, սակայն ներկաները հնարավորություն ունեցան ունկնդրելու այն:

«Ես սկսեցի գրել, բայց հետո մի կողմ նետեցի,  հասկացա` այն չէ, ինչ կուզեի լիներ:3 անգամ սկսել եմ գրել«Ռեքվիեմ» 3-ն էլ տասը տարիների ընթացքում»,-նշեց Տիգրան Մանսուրյանը:  Հնչեց «Ռեքվիեմի» վերջին ` «Գառն Աստծու» հատվածը: Հարց ու պատասխանի ժամանակ նա անդրադարձավ իր ծննդավայր Բեյրութին` ասելով, որ ամենաշատը ծովն է հիշում: Իր երաժշտության մեջ էլ հաճախ է մանկության ծովի ձայնը լսում:

Նա խոսեց նաեւ իր այլ նախասիրությունների` արվեստի, գրականության, գեղանկարչության մասին: Ֆրենսիս Բեկոնի աշխատանքներին էլ անդրադարձավ: Ուսումնասիրել է նրա մասին, բոլոր նյութերը: «Ես, որ մեկին սիրում եմ, սկսում եմ քամել նրան: Ես չեմ սիրում հպանցիկ սերեր»: Գրականության մասին խոսելիս ասաց, որ 10 տարվա ընթացքում կարդացել է ոչ միայն Ֆոլքների բոլոր ստեղծագործությունները, այլ նրա մասին նյութերն ու նրա հարցազրույցները:

Իսկ գրասեղանի գիրքն ու ոգեշնչման աղբյուրը Եղիշե Չարենցն է: Մաեստրոն խոստովանեց, որ ինքն էլ է երիտասարդ տարիքում բանաստեղծություններ  գրել:

Հանդիպման վերջում ԵՊԼՀ-ն պատրաստել էր յուրօրինակ նվերը` հուշանվեր, որի վրա պատկերված էին Տիգրան Մանսուրյանի «Տաղ առ կտավ կորուսյալ սիրո» ստեղծագործության նոտաները:

Ջուլիետա ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031