Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կան ձեռնարկություններ, որոնք աղտոտում են ամեն ինչ». Արծվիկ Մինասյան

Մարտ 17,2017 21:50

«Այս ընտրությունները սկզբունքային նշանակություն ունեն»,-Էրեբունիում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց  ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ՀՈԱԿ-ի դահլիճում պարոն Մինասյանը պարզաբանեց. «Սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանն այլևս կառավարման խորհրդարանական եղանակի է անցել, ինչը նշանակում է, որ երկրի բարձրագույն և միակ իշխանությունը, որ ձևավորելու է օրենսդիր, գործադիր և դատական մարմինները, մնում է խորհրդարանը»:

Արծվիկ Մինասյանի համոզմամբ` հետևաբար, ԱԺ-ում պետք է ներկայացված լինեն ուժեղ քաղաքական միավորներ, որոնք ունեն հստակ գաղափարախոսություն, ծրագրեր և դրանք իրականացնող կայուն ու հետևողական անձինք: Անդրադառնալով ՀՅԴ նախընտրական ծրագրին` պարոն Մինասյանը շեշտեց, թե այն ունի երեք հիմնասյուներ` ստեղծել կայուն զարգացում, անվտանգ երկիր և համերաշխ ու արդար Հայաստան.

«Այս երեք հենասյուները փոխկապված են իրար և մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող: Մեզ համար կայուն զարգացումը ոչ միայն տնտեսական աճն է, այլև դրանց որակական կողմը, որն առաջին հերթին պետք է ապահովի յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության աճ, իրավունքների իրականացման հավասար հնարավորություններ, ոչ թե միայն լոզունգային և թղթի վրա գրված»:

Արծվիկ Մինասյանը բարձրաձայնեց այնպիսի արատավոր երևույթների մասին, ինչպիսիք են խոշոր նպատակի և ձգտման հասած ձեռնարկությունները, որոնք աղտոտում են ամեն ինչ, և նրանց ստեղծած տնտեսական արժեքը բաշխվում է մեկ կամ մի խումբ անձանց միջև:

Արծվիկ Մինասյանը շեշտեց, թե ՀՀ բնական ռեսուրսները ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հարստությունն է, հետևաբար դրանցից ստացվող օգուտը պետք է հավասարաչափ բաշխվի բոլորի միջև:

Դաշնակցության համար սկզբունքային հարց է դառնում թե՛ սահմանների անվտանգության ապահովումը հենց սահմանին, թե՛  երկրի ներսում անվտանգության համակարգի ձևավորումը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031