Համապետական ամեն ընտրություններից հետո տարբեր շինությունների պատերին երկար ժամանակ մնում են արեւից եւ տեղումներից խունացած, մաշված պաստառներ, բաներներ:
Տավուշի մարզի թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանին հարցրինք, թե ապրիլի 2-ից հետո ո՞վ եւ ե՞րբ է հանելու դրանք: Նա ասաց, որ նախընտրական պաստառներն ու բաներները խելամիտ ժամկետում պետք է հանեն նրանք, ովքեր փակցել են դրանք: Եթե նրանք չհանեն, այդ գործը պետք է անեն այն համայնքապետարանները, որոնց տարածքում փակցված են այդ քարոզչական նյութերը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ