Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հաց բերող էր, հո՞ հաց գողացող չէր»․քրեակատարողականի բժշկական ծառայության նախկին պետ

Մարտ 17,2017 20:33

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը, որը տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել ներքին գործերի ու պաշտպանության նախարարություններում, եղել է նաև ՀՀ քրեակատարողական վարչության բժշկական ծառայության պետը, Aravot.am-ի հետ զրույցում «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի մահվան դեպքի շուրջ ասաց.

«Նշված դիագնոզները, որոնք մինչ նրա մահը հրապարակում էին, ես այդ համակարգի աշխատող եմ եղել, ճիշտն ասած, բավական ռիսկային վիճակում էր նրան այնտեղ պահելը, հատկապես դատապարտյալների հիվանդանոցում։ Այս հիվանդանոցի հնարավորությունները սահմանափակ են, ընդհանուր բուժումներ անցկացնող հիվանդանոց է, նեղ մասնագիտական բուժումներ չկան։ Իսկ եթե հարցի բարոյական կողմին անդրադառնանք, եթե մի մարդու անունը «հաց բերող» է, ամեն ինչ ասված է, նա հո հաց չի՞ գողացել ինչ-որ մեկից, այլ հաց է բերել։

Եթե անգամ դա իրավական կամ քաղաքական չարություն է, ես չեմ կարող բնութագիր տալ, կարելի էր անգամ այդ իրավիճակում նրան ներել։ Իր անունը «հաց բերող» է, որը ես չեմ դրել, ժողովուրդն է դրել։ Կարելի էր «հաց բերողի» նկատմամբ հաց բերողին վայել վերաբերմունք ունենալ։ Տխուր ու սխալ բան եղավ, որ չպիտի լիներ, հաց բերողին կարելի էր ներել, նա խանութ չէր մտել, հաց տարել, նրա մտադրությունը մարդուն հաց հասցնելն էր։ Ես անկեղծորեն երեկվանից դեպրեսիայի մեջ եմ․․․»։

Մեր հարցին՝ իսկ ձեր պաշտոնավարման տարիներին չի՞ եղել նման դեպք, որ պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդության ունեցող մարդուն պահեն կալանքի տակ, դատապարտյալների հիվանդանոցում, մեր զրուցակիցն ասաց․

«Կյանք է, ամեն ինչ պատահում է, դեպքեր եղել են, ես չեմ ասի իմ պաշտոնավարման տարիներին ոչ մի բան չի եղել, բայց սա առանձնահատուկ դեպք է։ Անուն վաստակած մարդու մասին է խոսքը, թե չէ լինում են, կարող է ավելի վատ բացթողումներ արած լինենք, բայց սա այլ դեպք է, վերջը «հաց բերողը» մականուն չէ, անուն է։ Ժողովրդի կնքած անունն էր, իսկ ժողովրդի կնքած անունների հետ պիտի հաշվի նստել, մենք ժողովրդի կամքն ենք իրականացնում։ Ժողովրդի դրած անունների կողքով անցնել չի կարելի, Հայաստանի Հանրապետության ցանկացած մարդ երջանիկ կլիներ, եթե իր անունը լիներ հաց բերող, որովհետև այսօր բոլորը հաց տանող են, ոչ թե բերող»։

Հիշեցնենք, որ Հովհաննես Հովհաննիսյանը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի Շիրակի մարզի պատգամավորության վարկանիշային թեկնածուներից մեկն է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ». Նկատենք, որ Արթուր Սարգսյանի վերաբերյալ այդ անունն առաջինը գործածել են «Սասնա ծռերի» անդամները, երբ հանձնվելիս՝ այն ժամանակ անծանոթ մարդուն ներկայացնելով լրագրողին՝ ասացին. «Մեր հաց բերողն է»: Այդ պահը դիտեք տեսագրությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. վահան says:

    ամենամեծ անբարոյականություննե հաց բերողի տեսանյութից առաջ:ՀԱՅԱսապն անբարոյականների գովազդը տեղադրելը :::առավոտ արդեն դու 2 դեղին քառտը ստացար մնաց 1 ը

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031