Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մուսինյանը գրազ է գալիս. «Եթե ՀՅԴ-ն չապացուցի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նման բան է ասել, պիտի ընտրապայքարից դուրս գա». (Տեսանյութ)

Մարտ 17,2017 20:21

ՀՅԴ անդամ, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը, արձագանքելով ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի թեկնածու Արման Մուսինյանի` իշխող ուժի հասցեին հնչեցրած մեղադրանքներին, ասաց. «Շատ հետաքրքիր է, որ անվտանգությունից խոսում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, ում ղեկավարը հանրապետության առաջին օրերին, ամիսներին ասում էր, որ մեր պաշտպանությունն անպաշտպանության մեջ է»:

Արման Մուսինյանն ի պատասխան ասաց, որ ինքը պատրաստ է գրազ գալ եւ, եթե ՀՅԴ-ն կարողանա առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ խոսքերի համար որեւէ ելույթ, ձայնագրություն, սղագրություն ներկայացնել, ապա` ՀԱԿ-ը դուրս կգա քաղաքական պայքարից, սակայն, եթե չկարողացավ, ՀՅԴ-ն պետք է դուրս գա ընտրապայքարից:
Քաղաքական բանավեճն այսօր տեղի ունեցավ  Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կազմակերպած միջոցառման ժամանակ, որին մասնակցում էին ՀԱԿ, ՀՅԴ, ՀՀԿ եւ ՀՎԿ ներկայացուցիչներ:

Դաշնակցական Արթուր Խաչատրյանն ասաց, որ իրենց կուսակցությունում որոշումները կոլեգիալ են ընդունվում եւ իրենց կուսակցության անունից ինքն այդ լիազորությունը չունի, որպեսզի նման պատասխանատվություն վերցնի եւ միանձնյա նման պնդում անի:
Արման Մուսինյանի խոսքերով, Արթուր Խաչատրյանը պնդում է մի բան, որն իրականության հետ բացարձակապես կապ չունի. «Մենք մի իշխանություն ենք, որ 1991 թվականին իշխանությունը վերցրել ենք 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա եւ 98-ին հանձնել ենք իշխանությունը 42 հազար  քառակուսի կիլոմետրի վրա: Այսօր մենք ունենք մի իշխանություն, որը անվտանգության հարցերը կատարելապես ձախողել է, այլ նաեւ, մենք ապրիլյան պատերազմում տվել ենք կորուստ»:
Արման Մուսինյանն ասաց, որ մինչեւ 98 թվականը որեւէ ապրանքատեսակի մենաշնորհ չի եղել:

Արթուր Խաչատրյանը ՀԱԿ-ին նաեւ մեղադրեց, որ նրա ղեկավարի` ԽՍՀ գերագույն սովետի նախագահության տարիներին արտագաղթն ամենաշատն է եղել. «90 թվականի ամառվանից, եթե ամեն տարի նայենք արտագաղթի տեմպերը, ապա կտեսնենք, որ արտագաղթն ամենաշատը ` 91,92,93, 94 եւ մինչեւ 98 թվականները եղավ: Հիմի էլ կա արտագաղթ, բայց փորձենք հիշել 91-92 թվականներին այդ արտագաղթն ինչքան էր: Հիշենք, թե այս արատավոր համակարգն այսօր, որ ունենք, դրա հիմքն ով դրեց: Օլիգարխիկ տնտեսությունն ինչպես առաջացավ, ինչպես կապիտալի կուտակում թեզի անվան տակ պետության, ժողովրդի տարիներ շարունակ ստեղծած հարստությունը վաուչերային պրիվատիզացիայի անվան տակ ինչպես փոշիացվեց»:

Արման Մուսինյանն արձագանքելով քննարկմանը ներկա ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի այն մտքին, թե մի շարք բաներ արվել են, օրինակ` Քրեական դատավարության օրենսգրքով հստակ նշվել են այն չափորոշիչները` որի պարագայում կարող է կալանքը որպես խափանման միջոց կիրառել, ինչի ընդունումից հետո էականորեն փոփոխություններ են լինելու, ասաց, որ ցանկացած նման բանավեճերի ժամանակ իշխող ուժը ընթացակարգերի, բարեփոխումների անուններ  է թվարկում, այն դեպքում, երբ խնդիրը Հայաստանում այն է, որ տեղի ունեցող գործընթացների համար պետք է հետեւում լինի քաղաքական պատասխանատվություն. «Եթե չկա, ցանկացած բան, օրինակ` վերցնենք կոռուպցիայի ոլորտը` մեզ ներկայացնում են օրինագծեր, հայեցակարգեր եւ այլն, բայց կոռուպցիայի դեմ պայքարում ոչինչ չի փոխվում»:

Մանրամասները` տեսանյութում

ՀՎԿ ներկայացուցիչ Վիլեն Խաչատրյանը ներկայացրեց մի քանի տվյալներ, որոնք, նրա կարծիքով, արտացոլում են ներկայիս իրական պատկերը:
Ըստ պարոն Խաչատրյանի, գրանցված հանցագործությունների քանակը 1700-ով աճել է:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031