Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը» արտահայտության համար Աշկինը դատապարտվել է հարկադիր աշխատանքների

Մարտ 17,2017 19:25

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքում ՀՅԴ-ի քարոզարշավի ժամանակ մի լավ լուր հայտնեց ՀՅԴ համակիրներին:

Նա նախ ասաց. «Թե մենք ինչ գին պետք է վճարենք խաղաղության դիմաց, հայտնի է բոլորիս, պետք է զիջենք այնքան, որ մեր հարեւանի ախորժակը բավարարենք: Նման մի ամբարտավան ադրբեջանցի էլ՝ Իլհան Աշկինը, Հոլանդիայում հայտարարել էր, որ Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը:

Այս տիպի մարդկանց հետ մենք գործ ունենք: Թե ինչ ենք մենք զիջում այս ձեւի մարդկանց՝ զարմանալի է: Դա էլ դեռ իրենց զարգացած դեմքերից մեկն է, որ չի վարանում նման լկտի եւ ամբարտավան հայտարարություններ անել: Բայց դրա պատասխանը չուշացավ, մեր Հայ դատի գրասենյակները դատ էին հարուցել նրա հանդեպ եւ Հոլանդիայի դատարանը այդ մարդուն դատապարտել է հարկադիր աշխատանքների՝ բռնություն եւ ատելություն սերմանելու մեղադրանքն էլ հաստատել է:

Սա այն պայքարն է, որ մենք ամեն տեղ ենք տանում՝ դիվանագիտական ճակատում եւ բոլոր տեղերում: Մեր կառույցները իրենց անձնական խնդիրները լուծելու համար չեն աշխատում: Որտեղ կա հայություն, կազմակերպում ենք հայությանը, որ ապրեն Հայաստանի հոգսով: Այսօր այդ անձը՝ Իլհան Աշկինը ստացավ իր աչքին անհրաժեշտ պատասխան եւ սրանից հետո բոլորը պետք է պարզ գիտակցեն, որ անպատիժ չի մնալու որեւէ մեկը, ով կփորձի անպատվել, հայհոյել մեր ազգը, մեր արժանապատվությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031