Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Հիմա մեր քարոզչությունը մտնում է ակտիվ եւ ագրեսիվ փուլ»

Մարտ 17,2017 18:33

Մարտի 17-ին «Ելք» դաշինքի համապետական ցուցակը ղեկավարող Էդմոն Մարուքյանը իրազեկում էր իրականացնում Տավուշի մարզում: Կեսօրից հետո նա նախընտրական քարոզչություն էր կատարում Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում:

Նրան հարցրինք՝ քարոզարշավի ընթացքում խոչընդոտներ եղե՞լ են: Մարուքյանն ասաց. որ խոչընդոտներ չեն եղել, միակ խոչընդոտը եղել է այն, որ  Վանաձորում, Երեւանում, Նոյեմբերյանում իրենց պաստառները, բաներները պատռել են, դրանց վերաբերյալ տեսախցիկների նկարահանած կադրերը, որտեղ երեւում են պատռող անձինք, իրենք հանձնել են ոստիկանություն, մնում է ,որ ոստիկանությունը պարզի դրանց ինքնությունը: Հարց տվեցինք խորհրդարանական ընտրություններում «Ելքի» շանսերի մասին:

Նա ասաց. «Ելք» դաշինքը բոլոր հարցումներով այս պահին 3-րդ տեղում է: Բայց քարոզչությունը նոր է սկսվել, այդ հարցումների արդյունքում 35 տոկոսը չի պատասխանել, չի ասում, թե ում է ընտրելու: Իսկ եթե չի ասում, դա նշանակում է, որ ոչ ՀՀԿ-ին է ընտրելու ոչ էլ՝ իշխանական արբանյակ որեւէ ուժի, հետեւաբար այդ 35 տոկոսը, շատ հնարավոր է, որ գա «Ելք» դաշինքին: Ավելին ասեմ, որ մեր քարոզչությունն իր ակտիվ եւ ագրեսիվ փուլ է մտնում հիմա: Մենք առաջին 10 օրը զուտ իրազեկել ենք դաշինքի ստեղծման մասին, ինչպես է այն ստեղծվել, ովքեր են, այսինքն՝ դաշինքի մասին տեղեկացվածությունն ենք բարձրացրել: Հիմա այլ փուլ է մտնում,հիմա քարոզչությունն այլ փուլում է, ես կարծում եմ՝ այս փուլը, մեր հաղթարշավը կփակենք արձանագրված լուրջ արդյունքներով, որի մասին դուք կիմանաք ապրիլի  2-ի գիշերը»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031