«ՀՀ-ի բուժման դեղատոմսը ներդրումները չեն: ՀՀ տնտեսական խնդիրները տնտեսական դաշտում չեն, այլ քաղաքական դաշտում, որի խնդիրներից մեկն էլ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակն է»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ՀՀԿ քարոզարշավի ընթացքում պարբերաբար ներկայացվող՝ ՀՀ-ում ներդրումները խթանելու ծրագրերի մասին, ասաց ՀԱԿ անդամ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
«Վարչապետն ու կառավարությունը փորձում են մարդկանց ոգեւորել, բայց չի ստացվում, քանի որ առօրյա կյանքում փոփոխություններ չեն լինում…Կառավարման համակարգն ավազակապետական է»,-համոզմունք հայտնեց նա:
ՀԱԿ անդամ Ավետիս Ավագյանն էլ հարցի շուրջ ասաց, որ ՀՀԿ խոստումները անվստահություն են առաջացնում. «Ինչո՞ւ մինչեւ հիմա չեն արել այդ խոստումները»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ