Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞ր հողերը հանձնելու մասին է խոսքը. Զուրաբյանը խորհուրդ է տալիս գաղտնազերծված փաստաթուղթը կարդալ (Տեսանյութ)

Մարտ 17,2017 18:07

«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հստակեցրեց, որ նախընտրական հանդիպումների ժամանակ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացվող՝ Արցախյան հակամարտության լուծման «խաղաղության ծրագիրը» հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա. «Այն բանակցված է ՀՀ-ի եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից եւ դրա համար երաշխավոր են համանախագահները»: Հիշեցնենք, որ Արցախյան հակամարտության լուծման այդ տարբերակը ենթադրում է մի քանի փուլեր՝ հայկական կողմի հինգ շրջանների հանձնում, փախստականների վերադարձ, խաղաղապահների տեղակայում:

Թե հստակ որ տարածքները հանձնելու մասին է խոսքը, Լեւոն Զուրաբյանը խորհուրդ տվեց կարդալ գաղտնազերծված փաստաթուղթը, որում բոլոր հարցերի պատասխանները կան:

Լեւոն Զուրաբյանի փոխանցմամբ՝ եթե Ադրբեջանն այդ տարբերակով համաձայնում է հայկական կողմի հետ կնքել խաղաղության պայմանագիր, ԼՂՀ-ն ստանում է միջազգային ճանաչում. «ԼՂՀ-ում բոլոր ընտրությունները կլինեն օրինական, ԼՂՀ-ն հնարավորություն կստանա լեգիտիմ կապվել միջազգային հանրության հետ, առեւտուր տանել…մենք առաջարկում ենք ազատագրված հողը պահպանելու ծրագիր: Նրանք, ովքեր պնդում են «ստատուս քվո»-ն պահպանելը, զբաղված են հող հանձնելով»:

ՀԱԿ անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանն էլ նկատեց՝ ճիշտ չէ կարծել, թե Ադրբեջանն անխոցելի է եւ կարող է միջազգային հանրության կարծիքին հակառակ գնալ. «Համարում ենք, որ Ադրբեջանը նման հնարավորություններ չունի: Եթե հակառակվի, լուրջ մարտահրավերների առաջ կկանգնի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031