Արագածոտնի մարզի Ուջան համայնքում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն ու ՀՅԴ-ն գործակցում են՝ ընտրակաշառքը բացառելու համար: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմից Արագածոտնի մարզում առաջադրված պատգամավորի թեկնածու, Ուջանի բնակիչ Նաիրի Մանվելյանը:
«Մեր գյուղապետը ՀՅԴ անդամ է եւ հետեւողական է, որ մեր մոտ կաշառք չբաժանեն, մենք էլ համաձայնության ենք եկել: Դա ուջանցու ինքնասիրությունը եւ արժանապատվությունը պահելու համար է: Նաեւ օրինակ ենք ծառայում մյուս համայնքների համար»,-մեզ հետ զրույցում ասաց Նաիրի Մանվելյանը:
Նա նաեւ նշեց, որ իշխանությունները նախորդ ընտրությունների ժամանակ եւս խոստումներ են տվել ու մինչ օրս չեն կատարել. «Ոռոգման ջուրն են կտրել, գյուղի զարգացման ծրագիրն էլ այդպես տեղում մնացել է»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ