Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեր հենակները մեր մարմնի և հոգու շարունակությունն են»

Մարտ 17,2017 17:46

Այսօր Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցած համաժողովի հիմնական նպատակը առավել ներառական հասարակություն ձևավորելն էր: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը ասաց. «Յուրաքանչյուր մարդ, ով ուզում է սովորել, պարել, ինչ-որ բան ստեղծել, մենք, որպես հասարակություն, պետք է այդ հնարավորությունը տանք: Չկա ոչ մի սահմանափակում մարդկանց համար, հաշմանդամությունը նույնպես չպետք է սահմանափակում հանդիսանա: Այս քաղաքականության շրջանակներում է, որ ստեղծել ենք «Պար, առանց սահմանների» ծրագիրը, որտեղ առաջնորդվում ենք հետևյալ գաղափարախոսությամբ. «Եթե երազում ես, ապա կարող ես»: Հայաստանում առաջինը եղել է «Մի լքիր ինձ» ներկայացումը, որը 2015 թվականին ստացել է «Արտավազդ» մրցանակ: Այն կարող եք դիտել նաև այսօր, Փոքր թատրոնում, 19:30-ին: Մուտքն ազատ է:

Գոյություն ունեն հաշմանդամության տարբեր մոդելներ: Բժշկական մոդելը ասում է. «Մարդը հաշմանդամ է, որովհետև չի կարող բարձրանալ աստիճանները»: Հենց այս կարծիքն է տարածված մեր հասարակությունում: Մինչդեռ սոցիալական մոդելը ասում է. «Մարդը հաշմանդամ է ոչ թե այն պատճառով, որ չի կարող բարձրանալ սովորական աստիճանները, այլ որ կան այդպիսիք»:

Համաժողովի մասնակից Ստինա Նիլսենը նշեց, որ ինչ-որ կերպ իրենք են նաև հետամուտ եղել, որ Հայաստանում հաշմանդամների համար ստեղծվեն ավելի մատչելի պայմաններ հասարակական վայրերում և մշակութային կենտրոններում:

Հայաստանում հաշմանդամության հարցերով շահերի պաշտպան Զառա Բաթոյանը խոսեց հիմնական խնդիրների և խոչընդոտների մասին, որոնց հանդիպում են հաշմանդամները մեր երկրում.

1.Անմատչելի միջավայր,

2.տեղեկատվության և ծրագրերի բացակայություն,

3.ֆիզիկական խոչընդոդոտներ,

4.կարծրատիպեր և հասարակական վերաբերմունք,

5.հաշմանդամություն ունեցող անձը միայն որպես սպառող:

«Մենք, որպես այս հասարակության անդամ, պետք է ձեռնամուխ լինենք այս խոչընդոտների կրճատմանը»:

 

Ագապի Խալաթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031