Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը անհանգստացած է քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող դեպքերով, ինչը արդյունք է իրավապահ մարմինների՝ իրավիճակին ոչ համարժեք արձագանքի

Մարտ 17,2017 17:30

Մամուլը բազմաթիվ տեղեկություններ է հաղորդում այն մասին, որ նախընտրական քարոզարշավը ուղեկցվում է բռնարարքներով։ Մասնավորապես, վերջին օրերին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել, օգտագործվել է սառը զենք, հնչել են կրակոցներ: Արդյունքում՝ չորս վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց: Ընդդիմախոսների ծեծը կազմակերպելու գործում հայտնի եւ դրանից հետո անպատիժ մնացած փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եւ իր եղբոր՝ ոստիկանության բարձրաստիճան սպա Լեռնիկ Երանոսյանի հասցեին հնչող եւ տեսանյութերով հիմնավորվող մեղադրանքները կրկին ապացուցում են, որ անպատիժ հանցագործությունը ծնում է նոր հանցագործություններ:

Մի այլ միջադեպ է տեղի ունեցել Երեւանի Աջափնյակ համայնքում, որտեղ ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել եւ փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ։

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը անհանգստացած է քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող այսօրինակ դեպքերով, ինչը արդյունք է իրավապահ մարմինների՝ իրավիճակին ոչ համարժեք արձագանքի: Կոչ ենք անում ՀՀ պատկան մարմիններին՝ հնարավորինս կարճ ժամկետում իրականացնել հետաքննություն եւ պատժել մեղավորներին: Այսօրինակ միջադեպերի հնարավոր արագ բացահայտումը անհրաժեշտ է ապահովելու համար նախընտրական քարոզարշավի օրինականությունը եւ բոլոր մասնակիցների միջեւ հավասարությունը:

 

Կոնգրես-ՀԺԿ Դաշինքի

Նախընտրական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031