Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաց բերողի» մահը քաղաքական շահարկումների առարկա դարձնելն անբարոյականություն է» (Տեսանյութ)

Մարտ 17,2017 17:14

«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր մի շարք գործիչներ խոսեցին Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին սնունդ տարած՝ «հաց բերող» Արթուր Սարգսյանի մասին, որը մահացավ երեկ:

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ անկախ նրա քաղաքական հայացքներից՝ նրա արարքը պայմանավորված էր մարդասիրական մոտեցումներով. «Նրա նկատմամբ հետապնդումն արդարացված չէր: Դա խարան է իշխանությունների համար: Նա մեզ վրա թողեց արդարամիտ, ողջամիտ, սկզբունքային, համարձակ մարդու տպավորություն»:

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ համոզմունք հայտնեց, որ «հաց բերողը» կարեւոր ուղերձ թողեց՝ «մենք ենք մեր տերը». «Եթե մոռանանք այդ պատգամը, կմոռանանք հենց հաց բերողին…Առաջին անգամ տեսանք իրական հացադուլ: Նրա մահը քաղաքական շահարկումների առարկա դարձնելն անբարոյականություն է»:

Ազգագրագետ Հրանուշ խառատյանի դիտարկմամբ էլ՝ Արթուր Սարգսյանի հետ կատարվածը ցույց տվեց, որ իշխանությունները վտանգում են յուրաքանչյուրին:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի բնորոշմամբ՝ իշխանությունները վախենում են Արթուր Սարգսյանի պես մարդկանցից. «Նրա մահվան դեպքը ցույց է տալիս, որ կալանքը որպես խափանման միջոց պետք է վերացվի եւ բացառիկ դեպքերում միայն կիրառվի»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Հոդված 3» մամուլի ակումբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    եւ այս շատ իմաստուն ու խելացի փորձագէտներից ոչ մէկը յստակատեսութիւնը – կամ քաջութիւնը – չունի, դիտել տալու համար թէ փաստօրէն այդ խեղճ ու բարի մարդը չէր մեռներ, եթէ տեղի չունենար անցեալ Յուլիսի բիրտ ու անմիտ մարտական գործողութիւնը, իրենց զիրենք դիւցազերգական կիսաստուած նկատող անպատասխանատու անձերու կողմէ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031