Փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնում է. «Հիմնադիր խորհրդարանի անդամ, ապօրինի զենք պահելու համար մեղադրվող Արմեն Միքայելյանն այսօր մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 1 տարի ժամկետով ազատազրկման։
Ավելին` դատավոր Ռ.Պապոյանը որոշեց փոփոխել նաև Արմեն Միքայելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը ու նրան կալանքի վերցնել դատական նիստերի դահլիճում»:
Լուսանկարը` «Հայկական ժամանակ»-ի