Բաքվում Հունաստանի դեսպանին կանչել են ԱԳՆ՝ Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի՝ Հունաստան այցի պատճառով: Այս մասին հաղորդում է RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևին:
Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջեիևը հայտարարել է, որ դեսպանին հայտնել են Բաքվի տարակուսանքն ու անհանգստությունը։
Հունաստանի դեսպանն իր հերթին հայտնել է, որ իր երկրին կհասցնի ադրբեջանական կողմի դիրքորոշումը:
Հաջիևի խոսքով՝ Հունաստանի ԱԳՆ-ից Ադրբեջանի դեսպանատանը հայտնել են, որ այցը կրել է «անձնական բնույթ», և «ոչ մի պաշտոնատար անձ չի հանդիպել Կարեն Միրզոյանի հետ»:
Նշենք, որ Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը մարտի 13-15-ին գտնվել է Հունաստանում: Հանդիպել է ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի անդամների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը։
Կարդացեք նաև
Ինչպես տեղեկացրել են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, ԱԳ նախարարը ներկայացրել է Արցախում առկա իրավիճակը և արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև անդրադարձ կատարել Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլին։