Լրահոս
Օրվա լրահոսը

Աթէշեան մտադիր չէ հրաժարական տալու պատրիարքի փոխանորդի պաշտօնէն

Մարտ 17,2017 16:31

Պոլսոյ հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արք․ Աթէշեան չի պատրաստուիր հրաժարական տալու իր պաշտօնէն:

Մարտ 15-ին տեղի ունեցան պատրիարքի տեղապահի ընտրութիւններ, որուն յաղթեց Գերմանիոյ հայոց թեմի առաջնորդ Գարեգին արք․ Պեքճեան: Ըստ Փետրուարի վերջը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի մէջ ընդուուած պայմանաւորուածութեան` տեղապահի ընտրութիւններէն ետք փոխանորդը պէտք է հրաժարական տար:

Աթէշեանի` հրաժարական չներկայացնելու համար առիթ դարձած է Սթամպուլի նահանգապետարանի միջամտութիւնը: Տեղապահի ընտրութիւններէն անմիջապէս ետք Աթէշեան ներկաներուն յանձնած է Սթամպուլի նահանգապետարանէն ստացուած գրութիւն մը, ուր կը նշուի, որ պատրիարքի ընտրութիւններ իրականացնելը իրաւականօրէն հնարաւոր չէ:

Ստեղծուած իրավիճակի շուրջ «Ակօս» շաբաթաթերթը զրուցած է Աթէշեանի հետ: Ան յայտնած է, որ նահանգապետարանի միջամտութեան վերաբերեալ պատրիարքարանը յայտարարութիւն պիտի չընէ: Տեղապահ ընտրուած արք․ Պեքճեանի եւ կրօնական խորհուրդի ատենապետ Սահակ եպս․ Մաշալանի դիտարկաման, թէ Աթէշեանի` պատրիարքի փոխանորդի պաշտօնէն հրաժարական ներկայացնելու պարագային խնդիրը կը հանգուցալուծուի, Աթէշեան պատասխանած է. «Հրաժարական տալու մտադրութիւն չունիմ»:

Արքեպիսկոպոսը յայտնած է, որ հրաժարական կու տայ «Յովակիմ 1461» հիմնադրամի նախագահի պաշտօնէն` նշելով. «Այս հիմնադրամը ես ստեղծած էի հոգեւորականներուն օգնելու համար: Սակայն չափէն շատ բամբասանքներ կան: Այդ պատճառով ալ հրաժարական կու տամ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031