Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհրդի հայտարարությունը Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ

Մարտ 17,2017 16:16

Արթուր Սարգսյանը, որը հուլիսյան հայտնի դեպքերից հետո ստացավ «Հաց բերողը» անունը, մեր հասարակության որոշակի շերտերի կողմից ընկալվում էր իբրև մարդկային բարձր որակներով օժտված կերպար, որը քաղաքական շահերից դուրս պարզապես փորձել էր մարդասիրական քայլ կատարել, և հիվանդ վիճակում նրան երկրորդ անգամ կալանավորելը, իսկ հետագայում արդեն նրա մահը իրավացիորեն առաջացրել են հասարակականհնչեղություն ու ցավ պատճառել շատերին:

Հանրային խորհուրդը միանում է այն պահանջին, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն` պարզելու Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները, թե որքանով էր անհրաժեշտ և օրինական ծանր հիվանդության դեպքում ս.թ. փետրվարի 9-ին նրա երկրորդ կալանավորումը, որն իբրև խափանման միջոց փոխվեց միայն Ազգային ժողովի պատգամավորների միջնորդությամբ, ու նա տեղափոխվեց հիվանդանոց:

Եվ առհասարակ, պետք է պարզել այս գործի շրջանակներում մարդու իրավունքների և օրենքի պահանջների հնարավոր բոլոր խախտումները` ողջ գործընթացը հասանելի դարձնելով հանրությանը և մեղավորներին ենթարկելով պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ:

Հանրային խորհուրդը խորին ցավակցություն է հայտնում Արթուր Սարգսյանի հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, որոնք դարձան նրա բարեկամը` անգամ անձամբ չճանաչելով:

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ուրեմն այսպէս, մարդուն մահը վերագրում էք իր երկրորդ կալանաւորման… արդէն ծածկելով մահուան աւելի անմիջական պատճառը՝ հիւանդ վիճակում շատ երկարատեւ, ինքնասպանութեան համազօր հացաթուլը

    սակայն այդ ամէնից առաջ իսկ, ոչ թէ երկրորդ, այլ առաջին կալանաւորումն ալ տեղի չէր ունենար, այդ խեղճ ու բարի մարդը իր կեանքը կ’ապրէր, եթէ դուք չկատարէիք անցեալ Յուլիսի այդ բիրտ ու անմիտ, մարտական գործողութիւնը

    սպանուած ոստիկաններից եւ փողոցում ինքզինք հրկիզողէն ետք, ահա ուրեմն նորագոյն – հայ – զոհը ձեր արարքին. դեռ առանց հաշուելու վէրքեր ստացած եւ/կամ օրինական խնդիրներ դիմագրաւող, ձեր գրգռած եւ հրահրած՝ խոնարհ ժողովուրդի տարրերը

    հիմա ել, քաղաքական գետնաքարշ ընտրարշաւում, ծափահարում եւ զօրակցում էք Մարտ 2008-ի դէպքերի պետական դերակատարներին – որոնցմէ մէկը նաեւ անձնապէս ծանր ծեծի ենթարկած է ձեր «առասպելական» Պավլոն… –

    եւ դո՞ւք է որ իբր թէ ժողովուրդի մեծն պաշտպաններն էք… այդ ալ՝ դիւցազներգական չափանիշներով…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031