Լրագրողները մարտի 17-ին «Փաստարկ» մամուլի ակումբում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու, տնտեսագետ Վահագն Խաչատրյանին խնդրեցին անդրադառնալ վարչապետ Կարեն Կարապետյանի խոստումներին:
Վահագն Խաչատրյանն ասաց. «Ես կարծում էի, որ իրականում դրանք նախընտրական չեն լինի, ես կարծում էի, դա այն աշխատանքի արդյունքն է, որին կառավարությունը կարողացել է հասնել սեպտեմբերին՝ նոր կառավարության ձեւավորումից հետո: Բայց ես հիմա համոզվում եմ, որ սրանք զուտ PR քայլեր են, նախընտրական քարոզարշավ է»:
Ըստ նրա, ազնիվ կլիներ, որ դրանք արվեին ընտրություններից հետո կամ հունվար-փետրվար ամիսներին. «Ես ուրախ կլինեմ, որ իսկապես նույնիսկ այս նախընտրական շրջանում այդ խոստումները իրականություն դառնան: Թո՛ղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս օգտվեք նույնիսկ այս նախընտրական քարոզչությունից: Բայց թո՛ղ իմանան, որ սա ոչնչով չի տարբերվում մնացած բոլոր խոստումներից, որ տալիս են, որոնց նկատմամբ նույն իշխանության ներկայացուցիչները քննադատական խոսքեր են ասում: Սա նույն նախընտրական կաշառքն է, ոչնչով չի տարբերվում, երբ իշխանության կողմից է արվում՝ հրապարակավ, այստեղ պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ իր վերաբերմունքը հայտնի»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ