«Այն, ինչ տեղի է ունեցել՝ կրակոց, դանակահարություն, ես ասում եմ, հենց իշխանության մեղքով է»,- մարտի 17-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով նախընտրական միջադեպերին, ասաց «Կոնգրես-ՀԺԿ» պատգամավորության թեկնածու, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նա նշեց, որ նախորդ ընտրությունների ժամանակ Հայ ազգային կոնգրեսը այդ միջադեպերի կողմ է եղել, որովհետեւ հակառակ կողմը ընտրությունների ժամանակ բռնի ուժ է կիրառել. «Մեզ համար ոչինչ չի փոխվել՝ մեր նկատմամբ կկիրառվի, թե քաղաքական այլ ուժերի նկատմամբ կկիրառվի, նույնն է՝ անընդունելի մեթոդները: Մենք իշխանության առջեւ ենք հարց բարձրացնում ոչ միայն հրապարակավ, այլ նաեւ ընդհանրապես, որ ի վերջո դուք եք այս ամեն ինչը կանխարգելողը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ