Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն հայտարարել է, որ Ռուսաստանը C-300 հրթիռային հավելյալ համալիրներ է տեղակայել Աբխազիայում, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում, հաղորդում է Interfax գործակալությունը:
«Մենք տեղեկատվություն ունենք Աբխազիայում ռուսական C-300 հավելյալ հրթիռային համալիրների տեղակայման մասին: Ռուսական կողմի այդ գործողությունները, ինչպես և Հարավային Օսիայի ստորաբաժանումները Ռուսաստանի զինված ուժերի կազմի մեջ մտցնելու մասին որոշումը մեկ անգամ ևս հաստատում Է, որ Ռուսաստանի քաղաքականությունը միտված Է բռնակցմանը, այլ ոչ թե խաղաղության ու անվտանգության ապահովմանը»,-ասել է արտգործնախարարը բրիֆինգի ժամանակ:
Լրագրողների հետ զրույցում Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռակվիաշվիլին կարծիք է հայտնել, որ Աբխազիայում Ռուսաստանի կողմից հրթիռների տեղակայումն ուղղված է ոչ թե Վրաստանի, այլ Սև ծովում ՆԱՏՕ-ի ակտիվության դեմ: