«Ես դեմ եմ հիմա կոալիցիաներ ձևավորելուն» -այսօր՝ մարտի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով դաշինքների և կուսակցությունների նախընտրական ծրագրերի տնտեսական մասի մասին՝ ասաց «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա համոզմամբ, երբ որ կոալիցիաներ են ստեղծվում, սկսվում է առևտուր: Սա բերում է նրան, որ կուսակցությունները սկսում են իրար որոշակի բաներ պարտադրել:
Կոալիցիաները ստեղծվելիս իշխանությունների հետ որոշակի մաս են դառնում, որի դեպքում հրաժարվում են իրենց սկզբունքներից, իսկ քայքայվելուց հետո բերում են վարկաբեկման, մարդկային ռեսուրսի կորստի:
«Ես առաջարկում եմ նոր մոդել. չձևավորել կոալիցիաներ: Առաջարկում եմ համախմբել ուժեղ գաղափարները և ապահովել գործարար միջավայր: Երբ բոլորը միավորվում են գաղափարների շուրջ, պարտվողներ չկան, որովհետև նրանք բոլորով են դա իրականացնում: Այսպես մենք կունենանք համերաշխության նոր պլատֆորմ և Հայաստանը կսկսի թռիչքաձև առաջ գնալ»,-ասաց Գագիկ Մակարյանը:
Ռոզա Հակոբյան