Ֆրանսիացի հանրահայտ դաշնակահարը Հայաստանում է արդեն երկրորդ անգամ։ Մարտի 17-ին տեղի ունեցավ նրա մամուլի ասուլիսը։ Լրագրողներին տեղեկացրին, որ սպասվող համերգի ընթացքում կհնչեն նոր ստեղծագործություններ, որոնք կտարբերվեն նախորդ անգամվա ծրագրից։
Համերգին կհնչեն հանրահայտ Show time Murmurs, L for Love, Chariots of fire, Ballade pour Adeline, Corazon de Nino, Love at first sight, Childhood memories, Cinema Paradiso, Spartacus, Romeo and Juliet, Blue Rondo, America և այլ ստեղծագործություններ։
Փոլյուդ Սենեվիլի գրած «Բալլադ Ադելինի համար» ձայնասկավառակի թողարկումը Կլայդերմանին հանրահայտ դարձրեց ողջ աշխարհում, այն վաճառվեց աշխարհի ավելի քան 30 երկրներում 22 մլն․օրինակով: «Ես սկսել եմ դասական երաժշտությունից և անցումը պոպուլյար երաժշտությանը շատ բնական է եղել: Իսկ այս ստեղծագործությունը կոմպոզիտորը գրել է իր աղջկա՝ Ադելինի մասին, որը հիմա արդեն ունի իր երեխաները», – նշում է դաշնակահարը:
Կարդացեք նաև
Կլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1300 մեղեդի, ստեղծել նոր երգացանկ՝ միավորելով դասական և փոփ երաժշտությունը
Դաշնակահարը նշվել է համաշխարհային ռեկորդների Գինեսի գրքում՝ որպես «աշխարհի ամենահաջողակ դաշնակահար»:
«Երաժշտությունը այն սերն է, որ 38 տարի պահում է ինձ այս գործում; Շնորհակալ եմ բոլորիդ այն սիրո համար, որ ունեք իմ և երաժշտության հանդեպ: Հույս ունեմ՝ հաջորդ այցի ժամանակ կկատարեմ նաև Ձեր երկրի երաժշտությունը»,-խոստացավ աշխարհահռչակ երաժիշտը:
Համերգը տեղի կունենա մարտի 18-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ