Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետը ոչ միայն պետք է ցավ հայտներ, այլեւ հայտարարեր՝ այս արատավոր պրակտիկան պետք է վերջ ունենա». Ստյոպա Սաֆարյան

Մարտ 17,2017 13:53

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանի կարծիքով, «Հաց բերողի» մահվան դեպքը պետք է ազդեցություն ու հետք թողնի այս ընտրությունների, քարոզարշավի ընթացքի վրա:

«Արթուրի մահը պետք է քարոզարշավի ընթացքի ջրբաժան լինի, հասարակությունը պետք է տեսնի՝ ինչու չպետք է ձայն տա իշխող կուսակցությանը: Այս դեպքը ցանկացածիս հետ կարող էր լինել, սա անարդար պետության, անարդար համակարգի, ոչ մարդակենտրոն պետության մասին է խոսում: Ինչ ուզում են թող խոսեն, ծրագրերում ինչ ուզում են ասեն, մարդը մեր երկրում արժեք չունի, այն մարդը, որը հասարակության կողմից սիրվեց ու գնահատվեց նրա անձնազոհությունը, իր կյանքով հատուցեց: Շատ ողբալի է այս իրականությունը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Անահիտ Բախշյանը:

Ստյոպա Սաֆարյանն էլ շարունակեց՝ ասելով, որ մեր պետությունը վերածվել է քաղաքացու պատժիչ գործիքի. «Արթուր Սարգսյանի դեպքը միակը չէ, երբ արդարադատության անվան տակ խոշտանգում են մարդուն, կալանքը կիրառվում է առանց հիմքի, երբեմն մի ոստիկանի ցուցմունքով: Որքան մարդիկ են դարձել այդ նույն կալանքի զոհը: Ինձ համար տհաճ է, երբ լսում եմ ցավակցության խոսքեր այն մարդկանց շուրթերից, որոնք հնարավորություն ունեին մինչեւ այժմ փոխել իրավիճակ: Վարչապետը ոչ միայն պետք է ցավ հայտներ, այլեւ հայտարարեր, որ այս արատավոր պրակտիկան պետք է վերջ ունենա»:

Պարոն Սաֆարյանն ասաց, որ չէր ցանկանա՝ սգալով ու վշտով անփոփեինք Արթուր Սարգսյանի դարաշրջանը, որովհետեւ. «Դա միայն տվյալ քաղաքական պահի մասին չէ, դա եղել է ամբողջ համակարգի մասին ու պետք է հետեւանք ունենա՝ այդ համակարգը փոխելու տեսքով»:

Գագիկ Բաղդասարյանն էլ ասաց՝ տեղի ունեցածը մեր հասարակության ամոթն է, տեղի ունեցածը ոչ միայն այսօրվա իշխանության, մեր օրենքների անկատար լինելու պատճառով է, այլեւ այն համակարգի, որը ՀՀ-ում գործում է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031