Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը օգտակար էր». Գագիկ Մակարյան

Մարտ 17,2017 13:47

«Այս հանդիպումը և քննարկումները ունեին քաղաքական և տնտեսական նշանակություն: Քննարկումները կանդրադառնան նաև Հայաստանի արտաքին դիվանագիտության վրա»,- այսօր ՝մարտի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի մասին՝ ասաց «Հայաստանի գործատուների հայկական միության» նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա համոզմամբ՝ երկրների մեջ համագործակցության լիարժեքություն ապահովելու համար պետք է ունենալ հարաբերությունների 3 մակարդակ՝ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական: Ռուսաստանի պարագայում քաղաքական գործոնը շատ ուժեղ է և արվում է շատ բարձր մակարդակով:

Պարոն Մակարյանն ասաց, որ կային մի քանի խնդիրներ, որոնք կարևոր էին քննարկման համար: Առաջինը տարածաշրջանային վիճակն է և համագործակցությունը, որովհետև այսօր Ռուսաստանը դեռևս խնդիրներ ունի՝ կապված Եվրասիական տնտեսական միությունը /ԵԱՏՄ/ պահելու, զարգացնելու և ապացուցելու, որ այն առողջ միավորում է և կարող է տնտեսական շահեր ապահովել:

«Իրանի այն ցանկությունը, որ նա կարող է միանալ ազատ առևտրի համաձայնագրին կամ ԵԱՏՄ համագործակցությանը ինչ-որ մոդելի մեջ, նույնպես կարևորվում է: Քանի որ Հայաստանը հարևան երկիր է, նրա միջնորդական վիճակը այս մասով ավելի է ամրապնդվում» :

Քննարկման երկրորդ թեման ՀՀ վարչապետի այցն էր Վրաստան, որովհետև վարչապետի խոսքի մեջ կար տարածաշրջանային համագործակցություն միտքը: Սա վերաբերում էր ոչ միայն Հայաստան-Վրաստան համագործակցությանը, այստեղ ներառվում է նաև Ռուսաստանը: «Այսպիսի քննադատությունների ներքո Ռուսաստանը չի ուզենա Վրաստանի հանդեպ ունենալ ահաբեկող պետության կեցվածք: Բնականաբար, նա մտածում է գոնե արտաքինից այդ տպավորությունները մեղմացնելու մասին: Տարածաշրջանային համագործակցությունը Եվրոպայի, ԱՄՆ-ի համար այնպիսի քայլ կարող է դիտարկվել՝ տեսեք Ռուսաստանը չի խանգարում տարածաշրջանային զարգացումներին: Բացի այս, Ռուսաստանը հայտնվել է կոնֆլիկտների մեջ՝ Սիրիայի հետ կապված խնդիրները, Ադրբեջանի խնդիրը, իսկ Հայաստանի օգնությամբ տարածաշրջանային զարգացումը ապահովելը կարևոր է»,-ասաց Գագիկ Մակարյանը:

Պարոն Մակարյանի խոսքով՝ քննարկվել են նաև ԵՄ կատարած այցի արդյունքները: «Հայաստանը ուղղորդված ձևով շարունակում է իր բանակցությունները ԵՄ-ի հետ և մոտ է ստորագրելու այնպիսի համաձայնագիր, որը ներառում է որոշակի տնտեսական մաս: Ռուսաստանը քանի որ չի դրսևորել հակառակ վերաբերմունք այս հարցի շուրջ, բնականաբար, պետք է հավաստիանար, թե ինչ է տալիս տարածաշրջանի առումով և արդյոք ստորագրվող համաձայնագրերը չեն վնասում ՌԴ շահերին»:

Հաջորդ քննարկման թեման եղել են ընտրությունները: Գագիկ Մակարյանի կարծիքով՝ Ռուսաստանը պետք է հետաքրքրվեր, թե ինչ հեռանկարներ կան ընտրարշավի մասով, ինչ արդյունքներ են ենթադրվում, քանի որ Հայաստանը Ռուսաստանի գործընկեր պետությունն է, և նա կցանկանար հասկանալ, թե ապագայում ում հետ է գործ ունենալու, մնալու է նույն կուսակցությունը, թե ոչ:

Պարոն Մակարյանն ասաց, որ այս հանդիպումը օգտակար էր: Նա բարձր է գնահատում վերջին ժամանակների արտաքին քաղաքականությունը, որովհետև վերջին հանդիպումներում Հայաստանը շահում է, և իր հարգանքով կարողանում է Ադրբեջանի մասով իր ասածներն անցկացնել:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031