Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այսուհետև ոչ այնքան ՀՀԿ- «Ծառուկյան» դաշինք մրցակցություն պետք է լինի, որքան պայքարը պետք է ընթանա վարչապետի թեկնածուների միջև. «Իրատես»

Մարտ 17,2017 13:29

Սոցիոլոգիական տվյալները հրապարակելուց հետո, երբ պարզվեց, որ վարչապետի  վարկանիշը մոտ 4 անգամ   գերազանցում է ՀՀԿ-ի ընդհանուր վարկանիշը, հասկանալի դարձավ, որ ՀՀԿ-ականների գերխնդիրը դարձավ ընտրությունները քաղաքական կուսակցությունների միջև մրցակցության հարթակից տեղափոխել վարչապետի թեկնածուների միջև մրցակցության հարթություն։

Եվ քանի որ սոցհարցումներն ու հասարակական վերաբերմունքն էլ Կարեն Կարապետյանի նկատմամբ վկայում են, որ հանրությունը հստակ անձնավորված ընտրություն է կատարում ոչ այնքան քաղաքական ուժերի, որքան վարչապետի թեկնածուների միջև՝ աչքի տակ ունենալով իրենց վարչապետի թեկնածուի ակնհայտ առավելությունները, բնական է՝ հանրապետականները ընտրությունների մարտավարությունը պետք է փորձեն տեղավորել այդ հարթության մեջ։

Այսուհետև ոչ այնքան ՀՀԿ- «Ծառուկյան» դաշինք մրցակցություն պետք է լինի, որքան պայքարը պետք է ընթանա վարչապետի թեկնածուների միջև։ ՀՀԿ-ի պարագայում հասկանալի է, որ վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է. դեռևս նոյեմբերից սկսած՝ երաշխավորված է նրա վարչապետ լինելը, եթե հանրապետականները հաջողության հասնեն։

Այդ տեսակետից շատ ավելի համեստ է հանդես գալիս «Ծառուկյան» դաշինքը, որն ուղղակիորեն իր վարչապետի թեկնածուի վրա շեշտադրում չի կատարում։ Ընդամենը ենթադրվում է, որ դա Ծառուկյանն է։ Ըստ ամենայնի, «Ծառուկյան» դաշինքը հասկանում է, որ Գագիկ Ծառուկյանը ընկալվում է որպես բարերար, պատգամավոր, սպորտի կազմակերպիչ, խոշոր գործարար և այլն, բայց բոլորը հասկանում են, որ որպես վարչապետացու կարծես թե չի նայվում, ինչպես ժամանակին չէր ընկալվում որպես նախագահի թեկնածու։ Այս պարագայում ակնհայտորեն զիջում է դիրքերը գործող վարչապետին։

Վարկանիշի առումով «Ծառուկյան» դաշինքին ոչ շատ, բայց, այնուամենայնիվ, զիջող ՀՀԿ-ն պետք է գործող վարչապետի շատ բարձր ռեյտինգը ցանկացած գնով կոնվերտացնի, վերածի ՀՀԿ վարկանիշի։

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031