Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդին ո՛չ ծրագիր է ներկայացվել, ո՛չ էլ գաղափար, առավել եւս՝ դրանք իրագործելու մեխանիզմներ. «Հայոց աշխարհ»

Մարտ 17,2017 13:26

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկից անցել է ավելի քան 10 օր։ Եվ արդեն իսկ կարելի է ընդհանուր գծերով ամփոփել նրա հիմնական շեշտադրումներն ու յուրահատկությունները։

Սովորաբար ի՞նչ է ենթադրում «քարոզարշավ» երեւույթը. գաղափարներ, ծրագրեր, կենսական հարցերի նկատմամբ դիրքորոշումներ, առաջարկներն իրականացնելու մեխանիզմներ եւ այլն։ Իսկ հիմա փորձենք վերհիշել. նախընտրական քարոզչության այս ժամանակահատվածում նմանատիպ որեւէ բան հանդիսատեսին, ունկնդրին կամ ընթերցողին ներկայացվե՞լ է։

Ցավալի է, բայց փաստ. ընդդիմության կողմից մեծ մասամբ ժողովրդին ո՛չ ծրագիր է ներկայացվել, ո՛չ էլ գաղափար, առավել եւս՝ դրանք իրագործելու մեխանիզմներ։ Այսինքն՝ ոչինչ էլ չի քարոզվել։

Հակառակ դրան, ընտրողին ներկայացվել է հեշտ մարսվող, սիրտ շահող գովազդ։ Որոշակիորեն կարելի է եզրահանգել, որ ոչ թե քարոզարշավ է իրականացվել, այլ գովազդարշավ։

Կասեք` ի՞նչ մի էական տարբերություն. քարոզարշա՞վ է, թե՞ գովազդարշավ։ Իրոք, առաջին հայացքից կարծես ոչ մի էական տարբերություն չկա։ Համենայն դեպս հեռուստաէկրանից, թերթի էջերից եւ հանդիպումների ժամանակ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ասածի մեջ յուրօրինակ ձեւով միահյուսվել են քարոզչությունն ու գովազդը։ Սա բնական է։ Բնական է նաեւ, երբ քարոզչությունը հանգում է քարոզվածը գովազդելուն։

Բայց անբնական է հակառակը. երբ գովազդն է հանգում քարոզչության։ Իսկ իրականությունը հենց դա է. քարոզարշավի անցած այս օրերին քարոզվել է… գովազդ։
Կասեք, ընդդիմության ներկայացուցիչները, դա չէի՞ն հասկանում, չէի՞ն տեսնում։ Շատ լավ էլ տեսնում ու հասկանում էին. քարոզելու բան չունեն, գաղափար չունեն, ծրագիր չունեն։ Դրա համար էլ օգտագործվում են գովազդային հոլովակը եւ գովազդային տրամաբանությունը։

Իսկ ինչո՞վ է առանձնանում գովազդը։ Նախեւառաջ՝ պարզունակությամբ, ուղեղի փոխարեն զգայարանների ու բնազդների վրա ազդելու ունակությամբ։ Համապատասխան տեխնիկական մատուցման եւ արտահայտչամիջոցների առկայության պայմաններում նմանատիպ ներգործությունը, ճիշտ է, կարճատեւ, բայց գործուն ազդեցություն է թողնում։

Սակայն պատգամավոր դառնալու ցանկություն ունեցողներին երկարաժամկետ ազդեցությունը չի էլ հետաքրքրում, նրանք պահի խնդիր են լուծում։ Հետեւաբար՝ հանգում են գովազդի միջոցին։ Եվ այստեղ կատարվում է հենց վերը նշված փոխակերպումը։ Այն է՝ գաղափարը փոխարինվում է կարգախոսներով, իսկ ծրագիրը՝ ամբոխավարական հայտարարություններով, բարի ցանկություններով եւ սին խոստումներով։
Եվ քարոզարշավի փոխարեն ունենում ենք գովազդարշավ՝ գովազդի դասական կանոններին համապատասխան։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031