Ազատամարտիկ, աշուղ Ալմաստը մտահոգված է: Aravot.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ մարտի 14-ին կանանց միամսյակին նվիրված համերգ է ունեցել «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, դահլիճն էլ լեփ-լեցուն է եղել:
Նրա պատմելով, ամեն ինչ լավ է անցել. այդ օրը Փառքի զինվոր հ/կ-ի նախագահ Լուսինե Ավետիսյանն իրեն անակնկալ է մատուցել եւ շնորհակալագրով պարգեւատրել:
Համերգի ընթացքում, սակայն, միջադեպ է գրանցվել: «Մի կին, որ զոհվածի մայր էր, բարձրացավ բեմ, խոսեց, շնորհավորեց, ապա կոչ արեց, որ բոլորը գնան եւ Արման Սահակյանին ձայն տան, ես էլ գոռացի, ասացի՝ բեմից իջեք, աշուղ Ալմաստը նման բաներ չի սիրում…Տարածվել է, թե իբր Արման Սահակյանը հովանավորել է ողջ համերգը, որպեսզի քարոզարշավային լինի: Մինչդեռ էդ մարդուն չեմ ճանաչում, կապ չունեմ, նա մի տոմս անգամ չի առել»,-ասաց աշուղը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Արման Սահակյանը թիվ 2 ընտրատարածքում է առաջադրվել պատգամավորության թեկնածու:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sayat-nova.org կայքից