Լինենք անկեղծ՝ բավականին անսպասելի էր Սեյրան Օհանյանի՝ «դիպվածի» առնչությամբ արձագանքը՝ «երբ հայհոյում են, ապա պետք է պատժել»։ Ո՞վ պետք է պատժի, ի՞նքը, ՕՐՕ՞-ն, «ա՞յլք», թե՞ օրենքը։
Ի դեպ, վերջին շրջանում պաշտպանության նախկին նախարարը չի դադարում զարմացնել, նա խոսում է ցուցամատը վեր ցցած, թափ տալով, աչքերում ինչ-որ անբացատրելի-անճանաչելի «խորքով»։
Ասել ենք՝ երկրորդ շնչառությամբ Օհանյանի մեջ ռեինկարնացիա է տեղի ունեցել, նրա վարքականոնի մեջ շատ ավելի Սամվել Բաբայան կա, քան Սեյրան Օհանյան։
Ու եթե սրան էլ հավելում ենք ՕՐՕ-ի նախընտրական տեսահոլովակը, որի «սիմվոլիկայի» և «նշանային» համակարգի մասին արդեն իսկ խոսել ենք, այն է՝ տարածականացնել, կենդանի պահել «Սասնա ծռերի»՝ ՊՊԾ-ի գրավման օրերի ոգին, երբ ազգը մի կերպ կարողացավ խուսափել քաղաքացիական ընդհարումից, երբ «ապստամբները» սպանեցին մի քանի ոստիկանի, երբ…
Կարդացեք նաև
Ասել է՝ անկախ նրանից, թե ովքեր են մեղավոր Ջրառատի դեպքերի համար (իսկ կռվի մեջ գաթա չեն բաժանում), կատարվածը պետք է գրել ՕՐՕ-ի քաղաքական ակտիվում՝ չշտապելով նաև հեռուն գնացող եզրակացություններ անել։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում