Լրահոս
Օրվա լրահոսը

Մուկուչյանն առաջարկում է ԵՄ ներկայացուցչից ճշտել մեղադրանքի հասցեատիրոջը

Մարտ 17,2017 13:08

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին օրերս հայտարարել էր , որ հայկական կողմը որոշ եվրոպացի դիտորդների չի հրավիրել հետևելու ապրիլյան ընտրություններին, ինչը, նրա ձեւակերպմամբ, լավ չէ:

Aravot.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանին խնդրեց մեկնաբանել Եվրամիության ներկայացուցչի հայտարարությունը: «Այն, որ հրավեր ուղարկվել է, արվել է հրապարակային եւ ցանկն էլ կա, միայն դա կարող եմ ասել»,-ասաց ԿԸՀ նախագահը:

Իսկ թե ով է Սվիտալսկիի մեղադրանքի հասցեատերը, Տիգրան Մուկուչյանը առաջարկեց ճշտել հենց նրանից. «Երբ հասցեատիրոջը ճշտեք իրենից, այն ժամանակ էլ կպատասխանեմ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031