Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Գինեսի ռեկորդների գրքում սահմանված լիներ աշխարհի «ամենաթանկ ռազմական ուսումնարան» անվանակարգը, ապա երեկ Հայաստանը միանշանակորեն կգրանցվեր այդ գրքում. «Հայկական ժամանակ»

Մարտ 17,2017 12:51

Եթե Գինեսի ռեկորդների գրքում սահմանված լիներ աշխարհի «ամենաթանկ ռազմական ուսումնարան» անվանակարգը, ապա երեկ Հայաստանը միանշանակորեն կգրանցվեր այդ գրքում։

ՀՀ կառավարությունը երեկ որոշում ընդունեց Դիլիջանի անտառներում տեղակայված Պետեկամուտների կոմիտեի համար կառուցված տխրահռչակ «ուսումնական կենտրոնը» ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնելու մասին։ Այդ կենտրոնը այսուհետ կծառայի որպես ռազմական ուսումնարան։ Ինչ կապ ունի սրա հետ Գինեսի ռեկորդների գի՞րքը… Կապը հետեւյալն է։ ՀՀ ռազմական տարեկան բյուջեն կազմում է մոտ 400 միլիոն դոլար։ Նշված ուսումնական կենտրոնի նույնիսկ հաշվեկշռային արժեքը կազմում է 32 միլիոն դոլար, կամ մեր ռազմական բյուջեի մոտ 7 տոկոսի չափով։ Եթե համադրելիությունը պահպանելով՝ սա տարածենք ԱՄՆ-ի ռազմական բյուջեի վրա, ապա այդ երկրում պետք է լինի գոնե մեկ ռազմական ուսումնարան, որի գինը կազմի 44 միլիարդ դոլար։

Պատկերացնո՞ւմ եք որեւէ շենք, որի կառուցման ինքնարժեքը լինի 44 միլիարդ դոլար։ Չկա աշխարհում նման որեւէ շենք։ Համեմատության համար երեւանի բոլոր բնակարանների շուկայական գները եթե գումարենք իրար, դա չի գերազանցի 14-15 միլիարդ դոլարը։

Նման ճոխ օբյեկտը ռազմական նպատակներով օգտագործելու գաղափարը այնքան արտառոց է, որ ստիպեց մի քանի ամիս մտածել, եւ ահա վերջ՝ երեկ կառավարությունը արեց դա։ Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ ենք հասկանում գերճոխ օբյեկտ ասելով, ներկայացնենք որոշ հատվածներ կառավարության որոշմանը կցված մի փաստաթղթից։

Դրանում ներկայացված է վարչական այն գույքի ցանկը, որը ռազմական ուսումնարանին է տրամադրվելու շենք շինություններից բացի։ Այդ գույքի ընդհանուր արժեքը մոտ 1 միլիարդ դրամ է։ Գնացինք. «Ատամի խոզանակի պատից կախվող ապակե տարա, կախիչի ծածկույթը՝ փայլուն քրոմ, իտալական արտադրության» 103 հատ (մեկ հատի գինը 10 հազար դրամ)։ «Ձեռքերը չորացնող թղթի համար նախատեսված մետաղական տարա, իսպանական արտադրության 50 հատ (մեկ հատի զինը՝ 69 հազար դրամ)։ «Անձեռոցիկների մետաղական տուփ, ծածկույթը՝ փայլուն քրոմ, իտալական արտադրության» 114 հատ (մեկ հատի գինը 41 հազար դրամ)։ «Ապակյա սիգարի աման կլոր» 6 հատ (մեկ հատի գինը՝ 34 հազար դրամ)։ «Մետաղյա մսի մուրճ մետաղյա բռնակով 34 սմ» 3 հատ (մեկ հատի գինը 32 հազար դրամ)։ «Մետաղյա սիգարի կտրիչ» 4 հատ (մեկ հատի գինը՝ 32 հազար դրամ)։ «Խոշորացույցով հայելի՝ պատից ամրացվող, ծածկույթը՝ փայլուն քրոմ, իտալական արտադրության» 95 հատ (մեկ հատի գինը) 39 հազար դրամ…. ու այսպես ավելի քան 220 անուն ապրանքներ, մեկը մեկից իտալական, մեկը մեկից գերմանական ու ավստրիական։ Երկտեղանոց մահճակալները, 1.8 միլիոն դրամանոց քրոմապատ «գանտելը» եւ 2.5 միլիոն դրամանոց զարդաքանդակն էլ վրադիր։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031