Հանրահայտ երգչուհի Շերը դիտել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» հոլիվուդյան ֆիլմը և մեծ տպավորություն է ստացել:
«Այս ֆիլմը կոտրեց իմ սիրտը, ոչ միայն հայերի, այլ նաև բոլոր այն մարդկանց համար, ովքեր տառապել են և կորցրել իրենց սիրելիներին»,-գրել է Շերը:
Գրառումից հետո երգչուհին հրապարակել է նաև ֆիլմի պաստառը:
Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2016թ. սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնին: Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Օսմանյան կայսրության վերջին օրերին: Ֆիլմը ներկայացնում է սիրային եռանկյունի՝ Կոստանդնուպոլիս բժշկություն ուսումնասիրելու համար մեկնած հայ դեղագործ Միքայելի, Փարիզում սովորած հայ նկարչուհի Աննայի և ամերիկացի ֆոտոլրագրող Քրիսի միջև: