Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարական Հայրենիք». «Ցավոք, հայ ժողովուրդը անհրաժեշտ կամք չդրսևորեց Արթուրին ազատելու համար»

Մարտ 17,2017 12:07

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը Արթուր Սարգսյանի  դավադիր սպանության համար ցավակցում է նրա ընտանիքին ու հարազատներին:

Միաժամանակ ընդունելով, որ Արթուրի սպանությունը համայն հայության ցավն է, բայց, ցավոք, հայ ժողովուրդը անհրաժեշտ կամք չդրսևորեց Արթուրին ազատելու համար:

Դահիճների և նրանց հլու-հնազանդ ծառաների պատասխանատվության հարցը տեղին է, բայց արձանագրենք, որ նրանք դեռևս պատասխան չեն տվել 1997-1999 թթ.-ի մի քանի տասնյակ պետական ու քաղաքական գործիչների սպանության, հոկտեմբերի 27-ի, 2004թ.-ի ապրիլի 13-ի Բաղրամյան պողոտայի ջարդի, Մարտի 1-ի, ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի, Սարի թաղի ջարդի և, վերջապես, պետականության կորստի վտանգի համար:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը դիմում է ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերին՝ փոխեն քարոզարշավի դասական ձևը և օգտագործելով ընտրության ընձեռնված հնարավորությունից՝ նախաձեռնել ակտիվ քարոզչություն ընդդեմ հանրապետական դահիճների և ժողովրդի աջակցությամբ ազատագրել երկիրը:

«Ժողովրդավարական Հայրենիք»

կուսակցության նախագահ Պ.Մակեյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031