ՀՎԿ պատգամավորի թեկնածու Էդգար Առաքելյանի համոզմամբ, հնարավորություն կար այնպես անել, որ «հաց բերող» Արթուր Սարգսյանը չմահանար:
«Նրա՝ կալանքից ազատվելու հարցում մեր կուսակցությունն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել, երեկվանից քարոզարշավային ոչինչ չենք ունեցել, ցավակցում ենք Արթուրի հարազատներին»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Էդգար Առաքելյանը:
«Ծառուկյան» դաշինքի» պատգամավորի թեկնածու Մանուկ Սուքիասյանն էլ ասաց, որ իրավապահներից մի քանի հարցի պատասխան պետք է պահանջել՝ ինչ հրատապություն կար երկրորդ անգամ ձերբակալել, այդ որ հարցերը չէին տրվել ամառվանից սկսած, այդ ինչին պետք է խանգարեր Արթուր Սարգսյանը, եթե մնար դրսում, որ դուք ձերբակալեցիք. «Արթուրը խղճի զոհ է, ու նրա դեպքը կմնա խարան մեր ճակատին այնքան ժամանակ, որքան ժամանակ դատավոր ու քննիչ կկատարի քաղաքական պատվեր»:
Պարոն Սուքիասյանի խոսքով, այս ընտրություններին քաղաքացիները ՀՀԿ-ին տհաճ անակնկալ են մատուցելու. «Կա սողացող լարվածություն, լոկալ բախումներ ու ծեծ»: Նա նաեւ սթափվելու կոչ արեց իշխանություններին, որ իրենց հրոսակներին կարգի հրավիրեն, հակառակ դեպքում, այս ընտրությունները չեն կարող մեկ քայլ առաջ ընտրություն համարվել:
Կարդացեք նաև
Ըստ նրա, այս ընտրություններին Սերժ Սարգսյանը չի կարողանալու, իր լեզվով ասած, թիվ խփել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ