Սիրիայի Հալեպ նահանգի Ալ-Ջինա գյուղի մզկիթներից մեկը ենթարկվել է ավիահարվածի, որի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ; Ինչպես հաղորդում է BBC-ն, Միացյալ Նահանգները հերքում է սոցցանցերում հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ մզկիթն ավիահարվածի է ենթարկվել ամերիկյան զորքերի կողմից:
Տեղի բնակիչների շրջանում նոր զոհերի մասին հայտնել են Սիրիայում Մարդու իրավունքների խախտումների մոնիթորինգի կենտրոնի իրավապաշտպանները և «Սպիտակ սաղավարտներ» փրկարարական կազմակերպությունը: Twitter-ում հրապարակվել է հոլովակ՝ դեպքի վայրից:
«Ռեյդի ընթացքում անհայտ ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել մզկիթին Հալեպ նահանգում, ինչի հետևանքով զոհվել է 42 մարդ, հիմնականում խաղաղ բնակիչներ»,-հայտարարել է Լոնդոնում տեղակայված իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ռամ Աբդել Ռահմանը:
Նա նաև նշել է, որ ավիահարվածի հետևանքով վիրավորվել է ավելի քան 100 մարդ: Հնարավոր է՝ փրկվածների մի մասը գտնվում է փլատակների տակ: