Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ կուսակցությունների ծրագրերը՝ թոշակառուների մասով, կարոտագրեր են հիշեցնում կամ բարի ցանկությունների մատյան. «Հրապարակ»

Մարտ 17,2017 11:23

«Ազատ դեմոկրատները» նախատեսում են կենսաթոշակի աճ մինչեւ 73 հազար դրամ։ Ըստ տնտեսական ծրագրի հեղինակ, «Ազատ դեմոկրատների» վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանի, աշխատավարձի բարձրացումը համեստ կլինի, բայց թոշակի հարցում իրենք շռայլ են լինելու։ «Մեր ծրագրի առանձնահատկությունը նա է, որ մենք սկզբից հաշվում ենք մակրոտնտեսական ցուցանիշները, հաշվելու ընթացքում ստանում ենք պիրոգ, տորթ, իսկ հետո նոր սկսում ենք բաժանել։ Ընդ որում, բաժանելուց շատ զգույշ ենք աշխատավարձը բարձրացնելու, որովհետեւ երկիրը մեծ պարտքեր ունի եւ ապրում է պարտքի հաշվին։

Բայց թոշակների բարձրացման հարցում մենք շռայլ ենք լինելու։ Այսօր թոշակը սխալ են հաշվում։ Որովհետեւ, եթե ընդունենք, որ մարդն ապրում է միջինը 74 տարի ու 63-ից գնում է թոշակի, ուրեմն նա մոտ 1 1 տարի պետք է թոշակ ստանա։ Միջինը մենք աշխատում ենք 30 տարի եւ 1 1 տարի էլ թոշակ ենք ստանում, այսինքն՝ 30 տարվա 37 տոկոսը։ Հետեւապես, թոշակը պետք է աշխատավարձի առնվազն 37 տոկոսը կազմի, ոչ պակաս։ Մինչդեռ թոշակն այսօր 40 հազար է, աշխատավարձը՝ մոտ 200 հազար, գնաճով, այլ գործոններով իջնում է մինչեւ 20 տոկոս։ Մենք աշխատավարձը դարձնում ենք 250 հազար, բայց թոշակը համարյա կրկնապատկվում է»,- նշում է նախկին վարչապետը։

Որոշ կուսակցությունների ծրագրերը՝ թոշակառուների մասով, կարոտագրեր են հիշեցնում կամ բարի ցանկությունների մատյան։ ՕՐՕ-ն խոստանում է ամեն տարի ինդեքսավորել թոշակները՝ գնաճին համապատասխան։ ՀՎԿ-ն մի բան է ասում՝ կբարձրացնենք, կոմունիստները շեշտում են՝ ապահով ծերություն, իսկ ՀՅԴ-ն գրում է. «Անթույլատրելի է, որ ողջ կյանքն արդար քրտինքով իր հացը վաստակած տարեց քաղաքացին հայտնվի աղքատության մեջ»։

Կոմունիստները թոշակների հարցում շռայլ են։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031