Լրահոս
Օրվա լրահոսը

Փայլան Եւ Տողան թուրքիոյ իշխանութեանց կողմէ տեղապահի ընտրութիւններուն միջամտութիւնը անընդունելի կը համարեն. «Ասպարեզ»

Մարտ 17,2017 11:02

ՊՈԼԻՍ.- Թուրքիոյ խորհրդարանի հայ պատգամաւորներ Կարօ Փայլան եւ Սելինա Տողան անդրադարձած են Պոլսոյ նահանգապետարանին կողմէ Հայոց պատրիարքարան ուղարկուած գրութեան, ուր պետութիւնը կը միջամտէ պատրիարքի ընտրութեան գործընթացին:

Թուրքիոյ քրտամէտ Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութիւնը (HDP) ներկայացնող Փայլան, կատարուածը բնորոշած է «յեղաշրջում» բառով: Ան նշած է, որ պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթէշեանը պատրիարքարանը ղեկավարած է որպէս հոգաբարձու (պետութեան կողմէ նշանակուած անձ): Այժմ իր պաշտօնը շարունակելու համար, իշխանութեան այն հատուածին հետ, որուն հետ կապի մէջ եղած է, յեղաշրջում ըրած է: «Մենք սա չենք ընդունիր, պէտք չէ՛ ընդունինք: Տեղապահի ընտրութիւն կայացած է, երկու թեկնածուներէն մէկը յաղթած է: Բոլորս պէտք է յաղթողը շնորհաւորենք եւ արագացնենք պատրիարքի ընտրութեան աշխատանքները»:

 

Նյութի մանրամասները կարդացեք «Ասպարեզ»ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031